August 20, 2018

Ծնվելու պահից երեխային կրծքով կերակրելն ուշացնելը կարող է վտանգել կյանքը

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նոր զեկույցում տեղ գտած գնահատականների, 78 միլիոն երեխա, այն է՝ յուրաքանչյուր 5-ից 3-ը կրծքով չի կերակրվում կյանքի առաջին ժամվա ընթացքում, ինչը բարձրացնում է մահվան և հիվանդությունների նկատմամբ վտանգը, ինչպես նաև՝ մեծացնում կրծքով չկերակրվելու հավանականությունը: Այս երեխաների մեծամասնությունը ծնվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:

Զեկույցում նշվում է, որ ծնվելուց հետո կյանքի առաջին ժամվա ընթացքում կրծքով կերակրվող նորածինները շատ ավելի հավանական է, որ կապրեն: Ծնվելու պահից  կրծքով կերակրելը նույնիսկ մի քանի ժամ ուշացնելը կարող է վտանգել կյանքը: Մաշկը մաշկին շփումը կուրծք տալու հետ միասին, նպաստում է մոր կաթնարտադրությանը, այդ թվում՝ կաթնախեժի՝ երեխայի առաջին «պատվաստանյութի», որը չափազանց հարուստ է սննդարար նյութերով և հակամարմիններով:

«Երբ խոսքը վերաբերում է կրծքով կերակրման մեկնարկին, ժամանակը հաշվի առնելն ամեն ինչ է: Շատ երկրներում, այն կարող է նույնիսկ կյանքի ու մահվան հարց լինել», -նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը (Henrietta Fore): «Այնուամենայնիվ, ամեն տարի, միլիոնավոր նորածիններ զրկվում են վաղ կրծքով կերակրման օգուտներից, իսկ պատճառները, շատ հաճախ, փոփոխման ենթակա են: Մայրերը կրծքով կերակրելու համար պարզապես բավականաչափ աջակցություն չեն ստանում երեխայի ծնունդին հաջորդող վճռական րոպեների ընթացքում, նույնիսկ՝ առողջապահական հաստատություններում բուժանձնակազմի կողմից»:

Կյանքի առաջին ժամվա ընթացքում կրծքով կերակրման ցուցանիշները ամենաբարձրը Արևելյան և Հարավային Աֆրիկայում են՝ 65 տոկոս, իսկ ամենացածրը՝ Արևելյան Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում՝ 32 տոկոս: Բուրունդիում, Շրի Լանկայում, Վանուատույում կյանքի առաջին ժամվա ընթացքում կրծքով կերակրվում է յուրաքանչյուր 10 նորածնից գրեթե 9-ը: Դրան հակառակ՝ Ադրբեջանում, Չադում և Մոնտենեգրոյում յուրաքանչյուր 10 նորածնից միայն 2-ն է կրծքով կերակրվում:

«Կրծքով կերակրումը երեխաների համար կյանքում լավագույն սկիզբ է ապահովում», նշել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը (Tedros Adhanom Ghebreyesus): «Մենք անհապաղ պետք է մեծացնենք մայրերին տրվող աջակցությունը՝ լինի դա աջակցություն ընտանիքի անդամների, բուժաշխատողների, գործատուների, թե՝ կառավարության կողմից, որպեսզի նրանք կարողանան իրենց փոքրիկների համար կյանքի արժանի սկիզբ ապահովել»:

 «Ֆիքսի՛ր պահը» զեկույցում, որտեղ ներկայացված են 76 երկրի տվյալներ, նշվում է, որ չնայած կրծքով կերակրումը վաղ տարիքից սկսելու կարևորությանը՝ չափազանց շատ նորածիններ տարբեր պարճառներով երկար են սպասում կրծքով կերակրվելուն:

Հիմնական պատճառներն են՝

*Նորածինները կերակրվում են այլ սնունդովըմպելիքներով, ինչպես նաև՝կաթնախառնուրդով: Տարածված թյուր կարծիքներն ու սովորույթները, թե՝ կաթնախեժը վնասակար է, մեծահասակների կողմից նորածնին մեղր տալը, բժիշկների կողից՝շաքարավազ, ջուր և կաթնախառնուրդ պարունակող հատուկ հեղուկներ, հետաձգում են մոր և նորածնի ամենակարևոր առաջին շփումը:

*Կեսարյան հատումներովծննդաբերությունների քանակի աճը: Եգիպտոսում կրկնակի աճել է կեսարյան հատումով ծննդաբերությունների քանակը՝ 2014-ին 2005-ի համեմատ՝ 20 տոկոսից աճելով մինչև 52 տոկոս: Նույն ժամանակահատվածում կրծքով վաղ կերակրումը նվազել է 40 տոկոսից մինչև 27 տոկոս: 51 երկրում իրականացված հետազոտությունը փաստում է, որ կրծքով կերակրումը վաղ սկսելու ցուցանիշները շատ ցածր են կեսարյան հատումով լույս աշխարհ եկած նորածինների շրջանում: Եգիպտոսում կեսարյան հատումով լույս աշխարհ եկած նորածինների միայն 19 տոկոսն է կրծքով կերակրվել ծնվելուց հետո առաջին մեկ ժամվա ընթացքում՝ բնական ճանապարհով լույս աշխարհ եկած նորածինների 39 տոկոսի համեմատ:

*Մայրերին ու նորածիններին տրամադրվողորակյալ խնամքի բացերը: Զեկույցը փաստում է, որ ծննդաբերության ժամանակ հմուտ բուժաշխատողի ներկայությունն իրականում այդքան էլ չի ազդում կրծքով կերակրումը վաղ սկսելու վրա: 58 երկրում 2005-2017 թթ-ին ծննդաբերությունների թիվն աճել է 18 տոկոսով, սակայն կրծով կերակրումը վաղ սկսելը՝ միայն 6 տոկսով: Շատ դեպքերում, նորածիններին մեկուսացնում են իրենց մայրիկներից անմիջապես ծնվելուց հետո, իսկ բուժաշխատողի վերահսկողությունը սահմանափակվում է: Սակայն օրինակ Սերբիայում, շնորհիվ ծննդաբերության ժամանակ մայրիկներին տրամադրվող որակյալ խնամքի, 2010-2014 թթ-ի ընթացքում կրծքով վաղ կերակրման ցուցանիշն աճել է 43 տոկոսով:

Ավելի վաղ իրականացված հետազոտությունները փաստում են՝ ծնվելուց հետո ոչ թե 1 այլ 2-23 ժամվա ընթացքում կրծքով կերակրվող նորածինների շրջանում 33 տոկոսով  մեծանում է հավանականությունը, որ նրանք չեն ապրի: Կրծքով ավելի ուշ՝ մեկ օր հետո, կերակրվող նորածինների շրջանում վտանգը կրկնակի ավելի մեծ է:

Զեկույցում կոչ է արվում կառավարություններին, դոնորներին և այլ որոշում կայացնողներին իրավական խիստ որոշումներ ընդունել և սահմանափակել կաթնախառնուրդի և կրծքի կաթի այլ փոխարինիչների գովազդները:

ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ղեկավարվող Կրծով կերակրման գլոբալ դաշինքը հրապարակել են կրծքով կերակրման 2018-ի գլոբալ ցուցանիշները, որոնք գրանցում են կրծքով կերակրումը խթանող քաղաքականության և ծրագրերի առաջընթացը: Դրա միջոցով նրանք քաջալերում են երկրներին ստեղծել և զարգացնել այնպիսի ծրագրեր ու քաղաքականություն, որոնք կօգնեն բոլոր մայրերին սկսել կրծքով կերակրել լույս աշխարհ եկած իրենց փոքրիկներին ծնվելուց հետո առաջին մեկ ժամվա ընթացքում և շարունակել այնքան, որքան կցանկանան փոքրիկները:

Իրավիճակը Հայաստանում՝

Ըստ վերջին գնահատականների, Հայաստանում ծնվելուց հետո կյանքի առաջին ժամվա ընթացքում կրծքով կերակրվում է յուրաքանչյուր 10-ը նորածնից 4-ը: Քաղաքների համեմատ, այս ցուցանիշը 14 տոկոսով  բարձր է գյուղերում լույս աշխարհ եկած փոքրիկների շրջանում:
Ծնվելուց հետո կյանքի առաջին 24 ժամվա ընթացքում մեր երկրում կրծքով կերակրվում է յուրաքանչյուր 10-ը երեխայից 9-ը:

Без названия (2)

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4