July 18, 2019

8 հազար դրամանոց անալիզ է հանձնվել, բայց պետությունից 200 հազար դրամ է փոխանցվել. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան եթերում պարզաբանում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շուրջ ստեղծված իրավիճակը:

Ըստ Առողջապահության նախարարի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը պետական բժշկական հիմնարկ է, ամենամեծ պետական հիվանդանոցը, որտեղ աշխատում է 1700 աշխատակից, բյուջեն կազմում է մոտ 7 միլիարդ դրամ, որից 5 միլիարդը՝ պետական ֆինանսավորման արդյունքում է ստացվում:

«Այն ամենամեծ պետական ֆինանսավորում ունեցող հիմնարկն է, համարվել է բյուջեից ամենամեծ բաժինը ստացողը՝ տարբեր հանգամանքների բերումով, բայց հիմնականում երևի պարզ է՝ որ հանգամանքի:

Մարդիկ փաստեր են ուզում, ասում են՝ անհիմն ազատել եք աշխատանքից: Ցանկացած պետական հիմնարկի ղեկավարին կարող է լիազոր մարմինը ազատել աշխատանքից՝ արդյունավետությունը բարձրացնելու համար: Այս հիվանդանոցում չարաշահումներն այնքան շատ են ու սիստեմատիկ, որ դրանք անգամ չէին դադարում ստուգումների օրերին, մենք մինչեւ հիմա ստանում ենք ահազանգեր չդադարող թալանի մասին, երբ հիմնարկում ստուգումներ են:

Իսկ որտեղի՞ց չարաշահումները. մարդիկ պարզապես հանձնել են արյան անալիզ, բայց թղթերով ստացվում է, որ այդ մարդիկ պառկել են հիվանդանոց ու մոտ 200 հազար դրամի բուժում են ստացել: Պատկերացրեք՝ դա 8 հազար դրամի փոխարեն:

Այս բժշկական կենտրոնը 2001 թվականից այս կողմ որեւէ անգամ ստուգման չի ենթարկվել, իսկ մենք այս պահին ստուգում ենք միայն 2016, 2017 թվականներն ու 2018-ի մի մասը, պատկերացրեք մի քանի տարի հետ գնանք՝ չարաշահումները հարյուրավոր միլիոնների կհասնեն:

Կատարվել են անհասկանալի գնումներ՝ հիմնականում նույն մարդկանցից, կոնկրետ նույն մարդուց, նորմալ վճարումներ չեն կատարվել աշխատողներին, ու հիմա անհասկանալի է բժիշկների բողոքը: Եթե մարդիկ տեսարանների են սպասում, խնդրեմ՝ 8 հազար դրամանոց անալիզի փոխարեն պետությունից գանձվել է 200 հազար դրամ, ու էդ թղթերը ստորագրած մարդիկ հիմա ցույց են անում, սա կազմակերպված հանցագործություն է, սա բանդա է, որը հիմա ցույց է անում՝ պարագլուխի համար:

99 տոկոսով վստահ եմ, որ այստեղ կան քրեածին տարրեր: Ես այսօր կամային որոշում եմ կայացրել, որը վերջին 20 տարում չի կայացրել որեւէ առողջապահության նախարար, որովհետեւ ստուգումներն ընթանում են, բայց մարդիկ ներսում նույն սկզբունքով աշխատում են, ահազանգերն ու փաստերը նույնն են:

Այսօրվա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն իրոք ժամանակավոր է: Այս հիվանդանոցը պետք է սկսի նորմալ աշխատել, քանի որ այն ՀՀ առողջապահության հարցն է, այս հիվանդանոցը վիշապի նման նստած է եղել ՀՀ առողջապահական համակարգի վրա, ու այժմ այդ հրեշը պետք է գլխատվի»,-ասաց Արսեն Թորոսյանը:

 

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4