August 20, 2018

Բաքուն խաթարում է խաղաղության մթնոլորտը. ՀՀ-ի գործողությունները համարժեք կլինեն. Փաշինյան

Ադրբեջանն իր գործողություններով եւ իր հռետորաբանությամբ խաթարում է խաղաղության մթնոլորտը եւ հնարավորությունը, ու մենք համարժեք ենք լինելու իրավիճակին: Այս մասին հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018 թթ. ուսումնական տարվա ավարտական միջոցառմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, Հայաստանի գործողությունները համարժեք են լինելու Ադրբեջանի հռետորաբանությանը, քանի որ Բաքուն խաթարում է խաղաղության մթնոլորտը եւ հնարավորությունը: «Մենք կարծում ենք, որ խաղաղ, բանակցային ճանապարհով հարցի կարգավորումը կարեւոր է ու հնարավոր, բայց ասում ենք նաեւ, որ դրա համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: Ցավոք սրտի, Ադրբեջանն իր գործողություններով եւ իր հռետորաբանությամբ խաթարում է խաղաղության մթնոլորտը եւ հնարավորությունը, ու մենք համարժեք ենք լինելու իրավիճակին»,- հայտարարել է վարչապետը:

Վարչապետը նշել է, որ այս հարցում որեւէ դիրքորոշում որդեգրված չէ: «Եթե Ադրբեջանը վերանայի իր մոտեցումը ու նպաստի խաղաղության մթնոլորտի հաստատմանը, այդ դեպքում հայկական կողմը եւս համապատասխան ու համարժեք քայլեր կձեռնարկի»,- ասաց նա՝ հավելելով, որ բանակցային գործընթացում Արցախի անունից բանակցելու վերաբերյալ նախկինում հայտնած իր տեսակետը չի փոխվել:

Նրա խոսքով, Հայաստանը կարեւոր է համարում Արցախի ներգրավումը բանակցային գործընթացում։ «Ես կարող եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց չեմ կարող բանակցել Արցախի Հանրապետության անունից, որովհետեւ Արցախն ունի դրա համար ընտրված պաշտոնյաներ ու կառույցներ: Մենք պատրաստ ենք բանակցություններին ու նվիրված ենք հարցը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին, այստեղ երկու կարծիք լինել չի կարող»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի` Ադրբեջանին ուղղված կոշտ հայտարարություններին, վարչապետը նշեց, որ դա նախարարի պարտականությունն է: «Դավիթ Տոնոյանը շատ ճիշտ է արել: Նրա աշխատանքն է այդպիսի հայտարարություններ ոչ միայն անելը, այլեւ այդ հայտարարությունների բովանդակությունն անհրաժեշտության դեպքում ապահովելը»,- նշեց ՀՀ վարչապետը:

armtimes.com

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4