August 20, 2018

Դա սադրանք է ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների եւ ընդդեմ ՀՀ ինքնիշխանության. Փաշինյանը՝ Փանիկի դեպքի մասին

Կառավարության այսօրվա՝ հուլիսի 19-ի հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  անդրադարձավ Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին:

«Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, եւ ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների եւ սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության»,-ասաց նա՝ հավելելով, որ մեղավորները պետք է հայտնաբերվեն եւ պատասխանատվության ենթարկվեն:

«Իհարկե դեռ խնդիր կա՝ հասկանալու, թե ինչ ընթացակարգերով պետք է հետաքննվի այդ միջադեպը, որովհետեւ պետք է պայմանագրերի հայաստանյան օրենսդրության հետ հարաբերություների հարցը պարզաբանել:  Ամեն դեպքում, ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են, եւ հույս ունեմ, որ հետագա ընթացքն արդյունավետ կլինի: Այստեղ կա հարց, թե ինչ ընթացակարգերով պետք է միջադեպը քննության առնվի»-ասաց նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Փանիկ գյուղի բնակիչները կրակոցների եւ պայթյունների ձայն էին լսել: Որոշ ժամանակ անց պարզվել էր, որ կրակոցների հեղինակները Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողներ են: 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար, ռուս գնդապետ Վլադիմիր Էլկանովը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ներկայացրել է միջադեպի մանրամասները: Նրա խոսքով՝ հայկական կողմի հետ համաձայնեցված միջոցառումն ընդգրկվել էր 2018 թվականի բազայի ռազմական պատրաստվածության ծրագրում: Նշվել է նաեւ, որ հրամանատարությունը սահմանված կարգով տեղեկացրել է լիազորված մարմիններին: Սակայն, հաշվի առնելով, որ զորավարժությունների անցկացման վայրի ընտրության ժամանակ հաշվի չեն առնվել այն հանգամանքները, որոնք անհանգստություն են պատճառել տեղի բնակչությանը, ռուսական կողմը պաշտոնական ներողություն է հայտնել եւ հավաստիացրել է, որ այսուհետ ավելի հետեւողական կլինի բազայից դուրս անցկացվող միջոցառումների պլանավորման եւ իրազեկման հարցերում:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4