August 10, 2020

Հայաստանի բոլոր քաղաքացիները դժգոհ են, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին. Փաշինյան

Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» հրթիռային համակարգերի վաճառքը սրել է հարաբերությունները Մինսկի եւ Երեւանի միջեւ: Այս մասին «Եվրոռադիո»-ին տված հարցազրուցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ երկու երկրները լավ հարաբերություններ ունեն, սակայն դրանց զարգացման մեծ ներուժ կա, որը պետք է իրացվի: «Իհարկե, մենք մտահոգություններ ունենք Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ: Եվ սա մեծ խնդիր է մեր հարաբերությունների համար: Ես այդ մասին խոսել եմ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այս խնդիրը սրվում է նրանով, որ Հայաստանը եւ Բելառուսը ՀԱՊԿ-ի շրջանակներում ռազմաքաղաքական գործընկերներ են: Հայաստանի բոլոր քաղաքացիները դժգոհ են Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի կապակցությամբ»:

Պատասխանելով  հարցին այն մասին, որ Երեւանը փորձում է համոզել Մինսկին եւ անձամբ Լուկաշենկոյն զենքը չվաճառել Ադրբեջանին՝ Փաշինյանը նշեց, որ ինքը սխալ է համարում « փորձում ենք համոզել» ձեւակերպումը: «Մենք բացատրում ենք մեր դիրքորոշումն այս հարցում: Մենք հարգում ենք Բելառուսի շահերը եւ հույս ունենք, որ Բելառուսը հարգանքով է մոտենում Հայաստանի շահերին: Ցավոք, մեզ համար այդպիսի գործունեությունը (Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը` «Եվրոռադիո») անընդունելի է, եւ ես ուզում եմ այդ մասին ուղիղ ասել»,- նշել է նա:

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4