Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
December 19, 2018

Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը քննարկել են արտաքին քաղաքականությանն ու արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր

Կառավարական առանձնատանը երեկ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:

Ըստ կառավարության ֆեյսբուքյան էջի, առաջին նախագահն իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ: Ե՛վ վարչապետի, և՛ առաջին նախագահի մամլո խոսնակները կտրականապես հրաժարվեցին հանդիպման մանրամասներ ներկայացնել:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ երկկողմ լռությունը գուցե նշանակում է, որ որևիցե հարցի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել: Բադալյանն ընդգծում է՝ լրացուցիչ մեկնաբանությունն անհրաժեշտ է ավելորդ ենթադրություններից զերծ մնալու համար:

Բադալյանն ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ նախաձեռնությունը առաջին նախագահին էր: Հիշեցնելով, որ Թավշյա հեղափոխությունից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը փոքր հոդվածներով անդրադարձել է իրավիճակին և մեսիջներ փոխանցել Փաշինյանին, քաղաքական մեկնաբանը եզրահանգում է՝ գուցե առաջին նախագահը կարծում է, որ դրանք պատշաճ արձագանքի չեն արժանացել և դեմառդեմ հանդիպման անհրաժեշտություն է տեսել:

«Իհարկե, մենք տեսնում ենք, որ իշխանությունն էլ ունի խնդիրներ՝ ծանոթանալու, մտնելու այդ ամեն ինչի մեջ, և զուտ փորձի առումով Տեր-Պետրոսյանը, իհարկե, կարող է օգտակար խորհուրդներ տալ», – մեկնաբանեց Բադալյանը: – «Մյուս կողմից՝ մենք գիտենք Տեր-Պետրոսյանի մոտեցումը Արցախի խնդրում, և այս առումով այդ մոտեցումը իր՝ հուսով եմ վերջնական գնահատական Հայաստանում ստացավ 2017-ի ապրիլի ընտրությանը, երբ 1 տոկոսից մի քիչ ավելի ստացավ, եթե չեմ սխալվում: Եվ ես չեմ պատկերացնում, թե Ադրբեջանի աճող ռազմական հռետորաբանության պայմաններում ի՞նչ կարող է անել կամ ասել Տեր-Պետրոսյանը իր այդ մոտեցումներով հանդերձ: Այս տեսանկյունից, կարծում եմ այստեղ քննարկելու խնդիր պետք է չլինի»:

Հարցին՝ արդյոք իրավիճակն այսօր ԼՂ-ում այնպիսին է, որ առաջն նախագահը հրատապ հանդիպման անհրաժեշտություն է տեսել, Բադալյանը պատասխանեց, թե Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս 2008թ․-ից հարցը հրատապ է համարում, սակայն սա դեռ չի նշանակում, որ իրականում հրատապության հարց կա: Առաջին նախագահի գլխավորած Հայ ազգային կոնգրեսն ու Հայաստանի ժողովրդական կուսակցությունները անցած տարի կայացած խորհրդարանական ընտրություններում հանդես եկան «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով՝ առաջարկելով Հայաստանի բոլոր հարևանների հետ հաշտության հասնել:

Քաղաքական մեկնաբանը, այս առնչությամբ, նշեց․ – «Արցախի խնդրում նոր իշխանության ռազմավարական հայեցակարգի բացակայությունը խնդիր է, իհարկե, Հայաստանի համար: Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ինքը, անմիջապես վարչապետ ընտրվելուց հետո Արցախում նաև արեց շատ պատասխանատու, շատ հստակ հայտարարություններ և նվազագույն անհրաժեշտության չափով ողջունելի, և ինքը պետք է քաղաքական պատասխանատվություն կրի իր իսկ խոսքերի համար: Այսինքն, դրանցից շեղվելը կնշանակի իսկապես շատ վտանգավոր երկդիմություն: Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը չպետք է դա թույլ տա»:

Ժամանակին համախոհներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում խնդիրներ առաջացան 2013-ից հետո: 2008-ի նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանի մերձավոր դաշնակից և նրա առաջնորդած հանրահավաքների հիմնական բանախոս, իսկ 2012-ին Հայ ազգային կոնգրեսի ցուցակով պատգմավոր ընտրված Նիկոլ Փաշինյանը հեռացավ առաջին նախագահի թիմից այն պատճառով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 2013-ին սկսեց համագործակցել «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ՝ փորձելով Հայաստանում «բուրժուադեմոկրատական հեղափոխություն» իրականացնել։

«Եթե չի հրապարակվում ներքին խնդիրների մասին, չի նշանակում, որ այդ մասին չեն խոսել», – հավելում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, ակնարկելով՝ առջևում խորհրդարանական ընտրություններ են և յուրաքանչյուրն ուզում է իր տեղն ունենալ Ազգային Ժողովում․ – «Հասկանում ենք, որ բոլորի խնդիրը խորհրդարանից դուրս չմնալն է, որովհետև բոլորն են հասկանում, որ այս անգամ դուրս մնալը կարող է հավասար լինել քաղաքականությունից դուրս մնալուն, որովհետև հնարավոր չի լինելու այդ՝ կեղծված համակարգի վրա բարդել, օգտվել հանրային անվստահությունից և այլն»:

azatutyun.am/

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4