Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
December 16, 2018

Հայաստանի նկատմամբ ԵՄ քաղաքականության մեջ որևէ շոշափելի փոփոխություն չկա. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է միջազգային գործընկերների գնահատականի մասին Հայաստանում մայիսին տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունների վերաբերյալ: Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում Բելգիայի Թագավարություն կատարած այցիարդյունքները ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ միջազգային գործընկերներն, ընդհանուր առմամբ, հետևում են և տեղյակ են, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում:

« Իմ բոլոր հանդիպումներում ասել եմ, որ ժողովրդավարությունը մեզ համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ արժեքային համակարգ, և հույս ունեմ, որ Եվրամիությունում հենց այդպես են ընկալում իրավիճակը: Քանի որ ժողովրդավարությունը մեզ համար համոզմունք է և արժեքային համակարգ է, ես որևէ կասկած չունեմ, որ մենք ժողովրդավարական բարեփոխումները մինչև վերջ կտանենք և հաջողություն կարձանագրվի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ միջազգային գործընկերների աջակցությամբ Հայաստանը շատ ավելի արագ կարող է իրականացնել այդ բարեփոխումները, սակայն հայցորդի կամ խնդրատուի կարգավիճակում չենք լինելու:

«Մենք ,ըստ էության, մեր անելիքները գիտենք, և մեր գործընկերները պետք է ճշտեն իրենց անելիքները: Մեր հեղափոխությունից հետո Եվրամիությունից լսել ենք բազմաթիվ ողջունող հայտարարություններ, բայց քաղաքականության մեջ որևէ շոշափելի փոփոխություն չկա:Եվրամիության քաղաքականությունը նույնն է, ինչ 4 ամիս առաջ, և կարծում ենք, որ պետք է կամ հայտարարությունների ոգևորված տոնայնությունն իջեցնեն, կամ քաղաքականությունը էականորեն փոխեն»,- նշեց Փաշինյանը:

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4