September 25, 2018

Ցանկացած հետաքննություն, եթե հասնի Սերժ Սարգսյանին, կհասնի. վարչապետ

ՊՆ զինվորական կենտրոնական հավաքակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում խոսեց զինվորների սննդի եւ հագուստի որակի մասին:

«Տարբեր տեղեկատվություն ենք ստացել, որ որոշ զորամասերում լավ է, որոշ զորամասերում խնդիրներ են առաջացել կամ քննարկման փուլում են եւ կադրային լուծում կգտնեն, եւ այն մարդիկ, ովքեր պատշաճ չեն կատարում աշխատանքը, լուծումներ կգտնեն»,- ասաց նա:

Հարցին՝ դժվա՞ր էր որդուց բաժանվելը, վարչապետը պատասխանեց՝ այնպես չէ, որ տղային ավելի քիչ է տեսնելու, քան սովորաբար է: Իսկ ինչպե՞ս է վերաբերվում, որ որդու բանակ զորակոչվելը հանրության նման լայն ուշադրությանն է արժանանում, պատասխանեց.

«Երեւի առաջին անգամ է, որ լայն ուշադրության է արժանում, եթե 10-րդը լիներ, հանրության առանձնակի ուշադրության չէր արժանանա»:

Խոսելով բանակում առկա կոռուպցիոն գործարքների եւ դրանց բացահայտման մասին, վարչապետն ասաց, որ կառավարությունը ոչ թե պլան է դրել, որ բանակում պետք է այսքան կոռուպցիա բացահայտվի, այլ կան ընթացակարգեր՝ քրեական, քրեադատավարական, ահազանգերի ստուգումների հետ կապված, ինչքան կբացահայտվի՝ կբացահայտվի, չի բացահայտվի՝ չի բացահայտվի:

Լրագրողների խնդրանքով վարչապետն անդրադարձավ նաեւ ԱԱԾ վերջին գործողություններին՝ Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքում:

«Ես Ազգային անվտանգության ծառայության առաջ խնդիր չեմ դրել՝ գնացեք խոշոր բացահայտում արեք: Ես ասում եմ, որ պետք է լինի օրինականություն, Ալեքսանդր Սարգսյանի ընտանիքի առնչությամբ մարդկանց թվում է, թե  կառավարությունում ասել ենք՝ այսօր մենք բերման ենք ենթարկում Ալեքսանդր Սարգսյանին, եւ գնում են բերման ենթարկելու։ Եղել է քաղաքացի, որը դիմում է գրել ինձ, որ ես այսպիսի խնդրի առաջ եմ կանգնել, որ իմ ձեռքից այդ նկարները խլել են, ես մակագրել եմ ԱԱԾ: ԱԱԾ-ն հրավիրել է այդ մարդուն, նա հաղորդում է տվել հանցագործության մասին եւ գործին ընթացք է տրվել»,- ընդգծեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին, երկու անգամ ԱԱԾ-ն բերման է ենթարկել ու ազատ արձակել, Փաշինյանն ասաց.

«Ասում են՝ վայ, բերման ենթարկեցին, ազատ արձակեցին: Դա ընդհակառակը պետք է վստահություն ներշնչի, որ եթե կոնկրետ գործով կան կոնկրետ ապացույցներ, իրացվում է: Եթե չկան կոնկրետ ապացույցներ, չի իրացվում։ Մարդկանց ձերբակալելը ինքնանպատա՞կ է։ Կոնկրետ 2 դեպքով, շատ հիմնավոր պարագայով բերման են ենթարկվել, երբ ստուգվել են փաստերը, եւ այդ պահին ձերբակալելու որոշում կայացնելու օրինական հիմք չի եղել: Թող որեւէ մեկը չմտածի՝ ես զանգում, ասում եմ՝ էսինչին ձերբակալեք, էսինչին բաց թողեք, մյուսին հետապնդեք, ես մի խնդիր եմ դնում՝ բոլոր գործողությունները պետք է լինեն 100 տոկոսանոց օրինական, օրենքն է ասում՝ ում բերման ենթարկեն եւ ում ազատեն»:

Հարցին՝ հնարավո՞ր է այդ գործողությունները հասնեն 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետը պատասխանեց. «Ցանկացած հետաքննություն, եթե հասնի Սերժ Սարգսյանին, կհասնի, եթե պետք լինի տուն՝ կհասնի, ամեն տեղ էլ կհասնի, բայց դա ոչ թե ես եմ որոշում, այլ փաստերը, ընթացակարգերը, օպերատիվ տեղեկություններն են որոշում: Ես կարող եմ երաշխավորել, որ ոչ մի անձեռնմխելի մարդ Հայաստանում չկա։ Իսկ նրանք, որոնք անձեռնմխելի են օրենքով, նրանց անձեռնխելիությունը հաղթահարելու եղանակներ նույնպես օրենքով մշակված են եւ այդպիսի դեպք մենք մեկ անգամ տեսել ենք»,- եզրափակեց նա:

armtimes

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4