September 25, 2018

Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա 1-2 ժամվա ընթացքում

Լրատվամիջոցները հայտնում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին:

«Հայկական ժամանակ»-ի լրագրողն արդեն ավելի քան 30 րոպե գտնվում է Երեւանի քաղաքապետարանում, եւ առայժմ որեւէ կերպ սույն տեղեկությունը պաշտոնական հաստատում չի ստանում: Երեւանի քաղաքապետարանում բոլոր պաշտոնյաները, այդ թվում՝ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, ինչպես նաեւ նրանց հեռախոսներն անհասանելի են:

Մեր թղթակցին փոխանցում են, որ բոլորը խորհրդակցության են: Երեւանի քաղաքապետարանում են նաեւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարները: Տարբեր ծառայողական մեքենաներ են ակտիվորեն ներս ու դուրս անում քաղաքապետարանի շենք:

ՀԺ-ի տեղեկություններով, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին պաշտոնապես հայտարարվելու է առաջիկա 1-2 ժամվա ընթացքում:

Մեր լրագրողները շարունակում են հերթապահել Երեւանի քաղաքապետարանում եւ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին որեւէ տեղեկություն ստանալուն պես կհաղորդենք:

armtimes

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4