November 22, 2019

Ես չէի ցանկանա, որ այսպիսի հանք լիներ. Փաշինյանը՝ Ամուլսարի մասին

«Պետք է մաքսիմալ բաց և անկեղծ խոսեմ այս թեմայով»,- Գնդեվազում բնապահպանների և «Լիդիան»-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործմանը:

Վարչապետի խոսքով՝ եթե բոլոր պրոցեսները տեղի ունենային իրենց կառավարության օրոք, ապա ինքը չէր ցանկանա, որ այսպիսի հանք գոյություն ունենար Ջերմուկ քաղաքի մոտակայքում. «Բայց հիմա ունենք իրավիճակ, որ ահռելի ծավալի ծախս է կատարվել, և դե յուրե այդ ներդրումը կատարվել է Հայաստանի կառավարության թույլտվությամբ»:

Փաշինյանը նշեց, որ այցը արդյունավետ է համարում. «Քանի որ հասանք հարցի էությանը՝ հանքի շահագործման ազդեցությունը ջրային ռեսուրսների և Ջերմուկի՝ որպես առողջարանային քաղաքի վրա»:

Պետք է կարողանանք այսօրվա այցը իր նպատակին ծառայեցնենք․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետը, սակայն, կարծում է, որ կա նաև երրորդ իրավիճակը. «Հանքերի հետ կապված որոշումները պետք է հիմնված լինեն փաստերի և ոչ թե էմոցիաների վրա»:

«Պետք է հանդիպում ունենանք բոլոր խմբերի, այդ թվում՝ «Լիդիան»-ի ներկայացուցիչների հետ, որպեսզի կարողանանք այսօրվա այցը իր նպատակին ծառահեցնել»,- Գնդեվազում հավաքվածների հետ հանդիպմանը նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը խնդրեց թույլ տալ ավարտել էմոցիոնալ մասը և անցնել գործնական մասին. «Այցն ավելի շատ փաստահավաք նշանակություն ունի, որպեսզի խնդիրը ավելի խորությամբ հասկանանք»:

Ինչպես նշեց վարչապետը՝ տարբեր խմբերի հետ հանդիպումից հետո կհանդիպեն և կզրուցեն յուրաքանչյուր խմբից մեկական ներկայացուցչի հետ:

 

Սաղ կյանքս ցուցարար եմ եղել ու դրանից վատ չեմ զգում․ Փաշինյանը՝ Ամուլսարի դեմ բողոքող ակտիվիստներին

«Յուրաքանչյուրս ունի իր կարծիքը, բայց մենք կարո՞ղ ենք գտնել երկու հարցի պատասխան, որն ապացուցվի ոչ թե կարծիքներով, այլ փաստերով»,- Գնդեվազում բնապահպանների և «Լիդիան»-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ ցուցարար լինելու մեջ ոչ մի վատ բան չկա: «Ես սաղ կյանքս ցուցարար եմ եղել ու դրանից վատ չեմ զգում»,- Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ակտիվիստին ասաց վարչապետը:

 

Սա մահաբեր հանք է․ բնապահպանի խնդրանքը վարչապետ Փաշինյանին

«Մենք բոլորս համոզված ենք, թե մեր հայրենի նախկին կառավարությունը ինչ պայմաններում կարող էր տալ թույլտվություն»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ ասաց բնապահպանը՝ հավելելով, որ իրենք ցանկանում են, որպեսզի ստուգվի Ամուլսարի հանքի շահագործման իրավականությունը:

Նրա խոսքով՝ թեև իրենք քիմիկոսներ չեն, բայց յուրաքանչյուր քաղաքացի հասկանում է, որ այդ հանքը միանշանակ մահաբեր է. «Կան մարդիկ, վիդեոներ, թե ինչպես է «Լիդիան»-ը կոծկում արդեն թունավորված ջրերը՝ գետնի տակ անցկացնելով»:

 

Կարգի հրավիրեք․ Ամուլսարի հարցով կողմերը համաձայնության չեն գալիս

«Ընկերությունը երկու զուգահեռ գործընթացով է անցնում՝ միջազգային և տեղական: Միջազգայինի մեջ մտած բոլոր հանրային լսումները անց են կացվել նաև Ջերմուկում, հենց այս դահլիճում՝ առնվազն երկու անգամ»,- նշեց «Լիդիան»-ի ներկայացուցիչը, ինչին ի պատասխան՝ բնապահպանները արձագանքեցին՝ «բա մենք ո՞ւր էինք»:

Նրա խոսքով՝ 700-ից ավելի հրավերք բաժանվել է համայնքում, սակայն բողոքողները չէին հանգստանում և ասում էին՝ սուտ է ասում: «Լիդիան»-ի ներկայացուցիչը նկատեց. «Սենց չի կարելի, ոչ մեկն այստեղ չի ստում, խնդրում եմ՝ կարգի հրավիրեք»:

Նա կոչ արեց հավաքել հավասարակշռված փորձագետների խումբ, ոչ թե մարդկանց, ովքեր տարիներ շարունակ զբաղվել են միայն Ամուլսարի պրոյեկտի քննադատությամբ:

Ճի՞շտ է, որ պետությանը փորձում եք ներքաշել դատական գործընթացներում. Փաշինյանը՝ «Լիդիանին»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 6-ին, Ջերմուկում, Ամուլսարի հարցի վերաբերյալ հրավիրված քննարկման ժամանակ «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայաուցիչներից հետաքրքրվեց՝ արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ պետությանը փորձում են ներքաշել դատական գործընթացների մեջ։

«Տեսակետ կա, որ այդ նպատակով է նշանակվել նոր նախագահը»,- ասաց վարչապետը։

Վարչապետի հարցից հետո հանքի շահագործման դեմ բողոքողները սկսեցին ծափահարել։ Ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը վստահեցրեց, որ նման բան չկա։ «Լիդիան ինթերնեյշնլի» նախագահ եւ գործադիր տնօրենը նույնպես հայտարարեց որ այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։

 

Կյանքի գնով էլ լինի՝ Ամուլսարի հանքը չի շահագործվելու․ բնապահպանները վճռական են՝ պայքարելու ենք մինչև վերջ

«Առաջին լրատվական»-ը հարցում անցկացրեց՝ պարզելու, թե մարդիկ ինչպես են վերաբերվում Ամուլսարի հանքի շահագործմանը:

«Երևանում մենք կազմակերպել էինք հանրահավաք և կառավարությանն ենք հանձնել բոլոր ապացույցները՝ արված հայտնի գիտնականների կողմից: Գուցե Փաշինյանը դեռ ժամանակ չի ունեցել տեսնելու»,- ասաց բնապահպաններից մեկը:

Ամուլսարի շահագործման դեմ պայքարող ակտիվիստներից մեկն էլ ասաց. «Հանքը չի շահագործվելու և վերջ. մենք վերջնական ենք տրամադրված: Եթե ես իմ ժամանակը տրամադրել եմ և եկել ստեղ կանգնել եմ՝ էդ հանքը չի շահագործվելու. ես իմ կյանքի գնով պատրաստ եմ կանգնել»:

Նրանցից մեկն էլ ասաց. «Վարչապետին ընտրել ա ժողովուրդը, ժողովուրդն էլ դեմ ա, որ էդ հանքը շահագործվի: Մենք բոլոր տղերքով կանգնելու ենք մինչև վերջ՝ քանի շունչներս հերիքում ա»:

Նրանց խոսքով՝ վարչապետի հետ հանդիպումը իրենց չի բավարարում այնքանով, որ այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան:

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4