Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
December 16, 2018

Խանդավառված ենք Ձեր այցով կենդանի լեգենդ․ սիսիանցիները՝ Նիկոլ Փաշինյանին

Սիսիանցի կանանցից մեկը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խնդրեց որոշում կայացնել՝ թույլ տալու սեփականաշնորհել հանրակացարանի շենքը, որտեղ ապրում են 16 ընտանիքներ. «96 թվականից պայքարում ենք և մինչ այսօր չենք հասել ոչնչի»:

Կնոջ խոսքով՝ իրենք մեծ հույսեր են կապում նոր իշխանությունների հետ:

Սիսիանցիներն իրենց ուրախությունը հայտնեցին Սիսիանի տարածաշրջան վարչապետ Փաշինյանի այցի առթիվ և ասացին. «Խանդավառված ենք Ձեր այցով, կենդանի լեգենդ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Սիսիանի բժշկական կենտրոնի հարցը լուծման ճանապարհին է․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 5-ին Սիսիանում խոստացավ առաջիկա օրերին լուծել քաղաքի հիվանդանոցի հարցը:

Նշենք, որ Սիսիանի քաղաքային հիվանդանոցը ըստ կառավարության որոշման պետք է լուծարվի:

«Երկու օր առաջ պաշտպանության նախարարի հետ այս թեմայով խոսել եմ, որքան գիտեմ նախարարը վաղը Սիսիան է գալիս և կարծում եմ՝ խնդիրը լուծման ճանապարհին է: Մեծ հավանականությամբ հարցը կլուծվի եւ ձեր մտահոգությունը կփարատվի», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ափսոսում եմ, որ ինժեներ չդարձա, իմ սխալը չկրկնեք. Սիսիանում Փաշինյանը կատակեց

Հայաստանում այս պահի դրությամբ տեխնոլոգիաների ոլորտում 4 հազար թափուր աշխատատեղ կա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին, Սիսիանում բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեզ մեծ թվով ինժեներներ են պետք, ափսոսում եմ, որ ինժեներ չդարձա, այլ լրագրող, իմ սխալը չկրկնեք։ Կատակ եմ անում իհարկե, բայց ասում են՝ աշխատատեղ չկա, բայց մենք 4000 թափուր աշխատատեղ ունենք տեխնոլոգիաների ոլորտում»,- ասաց վարչապետը։

Ուրիշ տարբերակ չկա, մենք ունենք խնդիրների լուծման կախարդական փայտիկը․ Նիկոլ Փաշինյան

Մինչև թավշյա հեղափոխությունը 100-ից ավելի 2-րդ խմբի հաշմանդամ ազատամարտիկներին հանձնաժողովը ճանաչեց առողջ՝ հանելով ՊՆ բնակարանային հերթից և զրկելով թոշակից: Սիսիանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ ասաց ազատամարտիկներից մեկի կինը. «Ինչո՞ւ են իսկական մարտական գործողություններին մասնակցած, վիրավորված ազատամարտիկին ճանաչում առողջ»:

Կինը նշեց նաև, որ փակվել է Սիսիանի զինկոմիսարիատը և տեղափոխվել է Գորիս. «Նախ՝ կրճատվել են աշխատատեղերը, և հետո՝ դժվարացել է ժողովրդի օգտվելու հնարավորությունը»:

Վարչապետ Փաշինյանը լսելով բոլորի խնդիրները՝ նշեց. «Ուրիշ տարբերակ չկա՝ այս կառավարությունը չի կարող չհաջողել: Ես չեմ ասում, որ մենք բոլոր խնդիրները միանգամից լուծելու ենք, բայց արդեն ասել եմ՝ մենք ունենք խնդիրների լուծման կախարդական փայտիկը, և դա ժողովրդի վստահությունն է»:

 

Թավշյա հեղափոխությունից հետո ամբողջ ՀՀ-ն ձեր սեփականությունն է․ Փաշինյանը՝ սիսիանցի կնոջը

«Մենք փաստացի մեր բնակարանների սեփականատերն ենք, իրավական առումով սեփականատերը չենք»,- Սիսիանում 50 բնակիչների ձայնը բարձրացրեց բնակիչներից մեկը՝ հավելելով, որ շենքի 40 տոկոսից ավելին օդից կախված է:

Նրա խոսքով՝ իրենք չեն կարողանում օգտվել բնակարանային սեփականության իրավունքից. «Ես Հայաստանի Հանրապետությունում օդից կախված մի մարդ եմ, որը չունի բնակարանային սեփականության իրավունք: Ես նույնիսկ չեմ կարողանում մեկնել արտասահման՝ երեխաներիս տեսնելու, քանի որ սեփականություն չունեմ»:

Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Թավշյա հեղափոխությունից հետո ամբողջ Հայաստանի Հանրապետությունը ձեր սեփականությունն է, ինչի՞ չունեք սեփականություն»:

Ցավդ տանեմ, հավաքարարի փողով բյուջե են լցնո՞ւմ․ սիսիանցի կինը՝ Փաշինյանին

Սիսիանցիները վարչապետ Նիկոլ Փաշինյանին էին ներկայացնում իրենց խնդիրները: «Էս ո՞ր դարն ա՝ երեխաները դպրոցում հողի վրա են սովորում, դպրոցի վիճակը խայտառակ է»,- ասաց թիվ մեկ դպրոցում որպես հավաքարար աշխատող կինը:

Կնոջ խոսքով՝ 8 ամիս առաջ նրանց աշխատավարձից կրճատել են 8 հազար դրամ, և այժմ ստանում են 48 հազար՝ պատճառաբանելով, թե բյուջեն դատարկ է՝ բյուջե են լցնում. «Հավաքարարի փողով բյուջե՞ են լցնում, ցավդ տանեմ: Բա էն թալանը որտե՞ղ ա»:

Նա նշեց նաև, որ Շաքիում չկա խմելու ջուր, չկա գազ. «Ամբողջ կարտոշկեն վառված ա»:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4