November 22, 2019

Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան․Մեր նպատակը մարդկանց բանտերը լցնելը չի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գորիսեցիներին վստահեցրեց, որ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ այլևս չկան ու չեն լինելու։ Նա նշեց, որ իրավախախտում և հանցագործություն կատարած ցանկացած անձ պետք է պատասխանատվության ենթարկվի։ Վարչապետը հույս հայտնեց, որ այդ հարցում ժողովուրդը կսատարի իրեն ու կառավարությանը։ «Ես ակնկալում եմ, որ ժողովուրդը ամուր կկանգնի իմ ու կառավարության կողքին, որ Հայաստանում «բեսպրեդելի» վերջը տանք ու արմատախիլ անենք»,-ասաց վարչապետը։

Երբ հավաքված մարդկանց միջից հնչեցին անձանց անուններ, թե արդյոք նրանք ևս պատասխանատվության կենթարկվեն, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Քրեական դատավարության մեջ կա այսպիսի սկզբունք, գոյություն ունի անմեղության կանխավարկած, որ մարդն ինքը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը,  դատախազությունը, իրավապահ մարմինները պետք է ապացուցեն անձի մեղավորությունը։ Ես չեմ ասում այսինչ անձը հանցագործ է, ես ոչ քննիչ եմ, ոչ դատախազ։ Ես ասում եմ, որ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան՝ սկսած ինձնից՝ վերջացրած մյուսներից»։

Վարչապետ Փաշինյանը հավաստիացրեց, որ ինքը որևէ մեկից կախվածություն չունի, միայն ժողովրդից։ «Որքան դուք կանգնած լինեք կառավարության ու իմ կողքին, Հայաստանում կառուցման, զարգացման, օրինականության հաստատման գործընթացները շարունակվելու են։ Որ պահին զգամ, որ չունեմ ձեր աջակցությունը, մեկ րոպե ավել չեմ մնա վարչապետի աշխատասենյակում ու կարգավիճակում։ Իմ խնդիրը ձեզ ծառայել  է, ձեր խնդիրը, որ իմ ծառայությունը լինի մաքսիմալ արդյունավետ»,-եզրափակեց պաշտոնյան։

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4