September 20, 2020

Սփյուռքի նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանին

Հայաստանի կառավարությունը չափազանց կարեւորում է հայ-իրանական հարաբերությունները: Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպմանն ասել է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նախարարը շեշտել է, որ Հայաստանի կառավարությունն արդեն հանդես է եկել  ծրագրով, որտեղ սահմանել է իր առաջնահերթությունները եւ  խիստ կարեւորել հայ-իրանական հարաբերությունները: «Մենք առավել քան վստահ ենք, որ երկկողմ հարաբերությունների զարգացման չափազանց մեծ ներուժ կա բոլոր ուղղություններով, հատկապես՝ տնտեսական համագործակցության առումով: Նոր Հայաստանը պատրաստ է նոր որակի հարաբերություններ կառուցել՝ փոխվստահության մթնոլորտում: Այս իմաստով շատ կարեւոր է հայկական համայնքի հարյուրամյակների գոյությունն իրանական հողում, որը երկու երկրների դարավոր բարեկամության երաշխիքն է»,- հավելել է Մխիթար Հայրապետյանը՝ կարեւորելով երկու երկրների միջեւ տնտեսական, մշակութային կապերի ակտիվացումը:

Իրանի դեսպանը ողջունել է թավշյա հեղափոխության հաղթանակը Հայաստանում եւ հավելել. «Որախ եմ հանդիպել ակտիվ գործունյա երիտասարդ նախարարի հետ, ով մեծ ցանկություն ունի աշխատել՝ ի բարօրություն իր ժողովրդի ու հայրենիքի»:

Դեսպան Սաջադին ներկայացրել է սփյուռքի հետ աշխատանքի իր տեսլականն ու առաջարկությունները եւ վստահություն հայտնել, որ համագործակցության շրջանակները նոր Հայաստանում ավելի կընդլայնվեն ու գործնական կդառնան:

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4