Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
December 16, 2018

Վարչապետն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, թեյել զինհաշմանդամների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երևանի առաջին քաղաքային հիվանդանոցում, տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որը ստեղծվել է բազմաթիվ բարերարների ու անհատների կողմից տրամադրված միջոցների շնորհիվ: Վարչապետը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին, հատուկ զինհաշմանդամների համար հիմնված վերականգնողական մասնագիտական կենտրոնի ընթացիկ գործունեությանն ու զարգացման հետագա ծրագրերին: Արմեն Մուրադյանը նշել է, որ կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծում են նաև սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցեր:
Վարչապետը զրուցել է կենտրոնում իրենց վերականգնողական բուժումը ստացող հայրենիքի պաշտպանների հետ՝ ծանոթացել նրանց խնդիրներին ու պատասխանել տարբեր հարցերի: Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել զինհաշմանդամներին՝ նվիրումի ու անմնացորդ ծառայության համար և հորդորել նույնպիսի կամք ցուցաբերել բուժման ընթացքում, կենտրոնի մասնագիտական թիմի հետ ամեն ինչ անել շուտափույթ բուժվելու համար՝ իրենց առջև դնելով հեռահար նպատակներ: «Մարդու նպատակադրվածությունն է ընդլայնում հնարավորի սահմանները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև ձեր ընտանիքներին, որ պատվով են տանում այս իրավիճակը: Նաև ներողություն եմ խնդրում ձեզնից, որ հայրենիքն ի վիճակի չի եղել, պատշաճ ձևով չի ապահովել այն ամենն, ինչ պետք է ապահովեր: Համագործակցված պետք է բոլոր խնդիրները քարտեզագրենք, որոշենք առաջնահերթությունները և միմյանց հետ փորձենք այդ խնդիրները լուծել, հաշվի առնելով հետևյալ բանաձևը՝ հայրենիքը պետք է սիրի իր քաղաքացուն, քաղաքացին էլ՝ հայրենիքը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պետությունն ամեն ինչ անելու է զինհաշմանդամներին ըստ արժանվույն գնահատելու համար: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ կենտրոնը և զինհաշմանդամները գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում ու հավելել, որ համագործակցությամբ հնարավոր կլինի քայլ առ քայլ հասնել բոլոր խնդիրների լուծմանը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է Զինված ուժերում առկա խնդիրների լուծումը և զինհաշմանդամներին հորդորել Պաշտպանության նախարարության հետ կիսվել ունեցած տեղեկատվությամբ ու փորձով: 
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, որոնք լիովին բավարար են վերականգնողական բուժումը հավուր պատշաճի իրականացնելու համար: Ի թիվս երկու տասնյակից ավելի նորագույն սարքավորումների, այն հագեցած է նաև Zero-G քայլվածքի և հավասարակշռության համակարգով: Տարածաշրջանում այս սարքը միակն է և քայլելու ունակությունը վերականգնելու լավագույն հնարավորություններից է: 
Ներկայումս կենտրոնում բուժում են ստանում տարբեր տարիներին, այդ թվում՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած զինծառայողները: 

armtimes.com

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4