Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
December 16, 2018

100 տոկոսանոց փակ ցուցակով համամասնական ընտրակարգը եղել է ՀԱԿ-ի առանցքային պահանջներից. Լևոն Զուրաբյան

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Tert.am-ի հետ զրույցում  նշեց, որ ՀԱԿ-ը, լինելով Հայաստանում առանցքային քաղաքական ուժերից մեկը, տրամադրված է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Մեր ամենամեծ ռեսուրսն ազատ և արդար ընտրություններն են»,-ասաց նա: Ըստ Զուրաբյանի՝ ԸՕ բարեփոխումների վերաբերյալ ՀԱԿ-ը ներկայացրել է առաջարկություններ, և այդ առաջարկների առանցքային պահանջներից է եղել նաև 100 տոկոսանոց փակ ցուցակով համամասնական ընտրակարգը: «Կարելի է գոհունակություն հայտնել, որ այդ պահանջը գոնե Կառավարության հանձնաժողովի կողմից այս պահին ընդունելի է»,-ասաց նա: Ինչ վերաբերում է անցողիկ շեմը իջեցնելու առաջարկին, ապա ասաց, որ դրան չեզոք են վերաբերում: «Դա մեր պահանջների մեջ չի եղել, բայց նորմալ ենք ընդունում շեմի իջեցումը»:

– Պարոն Զուրաբյան, ընտրական օրենսդրության բարեփոխումներից հետո Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի՞ արտահերթ ընտրություններին:

-Հարցը չի քննարկվել «Կոնգրեսում«, բայց ի՞նչ է նշանակում լինել առանցքային քաղաքական ուժերից մեկը Հայաստանում և չմասնակցել ընտրություններին: Բնականաբար, մեր կուսակցությունը տրամադրված է մասնակցելու, առավել ևս որ կան նախադրյալներ, որ սա կլինի, վերջապես, ազատ և արդար ընտրություն Հայաստանում:

-Իսկ նախորդ ընտրություններից հետո ՀԱԿ-ը մրցունակ կերպով ընտրապայքարին մասնակցելու բավականաչափ ռեսուրս ունի՞, այս պայմանների դեպքում ի՞նչ հնարավորություններ ունի՞ ՀԱԿ-ը:

-Մեր ամենամեծ ռեսուսրն ազատ և արդար ընտրություններն են, և մինչև հիմա «Կոնգրեսի» ցածր արդյունքները կապված են եղել միայն նրա հետ, որ իշխանություններն ամեն ինչ արել են, որ «Կոնգրեսը» չանցնի խորհրդարան: Եվ ընդհանրապես 2008 թ-ից սկսած իշխանության ամբողջ գործողությունն ուղղված է եղել ընտրությունների ժամանակ «Կոնգրեսին» հնարավորինս ճնշել, չթողնել, որ մենք որևէ արդյունք չարձանագրենք, այսինքն՝ մեր պրոբլեմը միշտ եղել է դրանից, դրա համար մենք միշտ պայքարել ենք ազատ և արդար ընտրությունների համար: Եթե հայ ժողովրդին, մեր հասարակությանը թողնեն ընտրություն կատարել ազատ և գաղափարական և ոչ թե ընտրակաշառքի հիման վրա, ոչ թե կրիմինալ և ադմինիստրատիվ ճնշումների հիման վրա, բարեգործության ազդեցության տակ, որն իրականում նույն ընտրակաշառքն է, եթե այդպիսի ընտրություն կատարվի, բնականաբար, մենք շատ վստահ ենք մեր ուժերին:

– Այս փուլում ԸՕ բարեփոխումների նպատակով ստեղծված հանձնաժողովներում տարբեր ձևաչափով քննարկումներ են ընթանում, ՀԱԿ-ը մասնակցո՞ւմ է որևէ ձևաչափի:

-Որևէ առաջարկ «Կոնգրեսին» պաշտոնապես չի արվել: Միակ բանը, որ եղել է, Դանիել Իոաննիսյանի այցն է «Կոնգրես», բայց մինչև հանձնաժողով ստեղծումը: Նա խնդրել էր մեզ  հանդես գալ մեր առաջարկներով ԸՕ-ի վերաբերյալ, ինչը մենք անմիջապես արեցինք, հրապարակեցինք «Կոնգրեսի» առաջարկությունները, բավական ծավալուն մի փաստաթուղթ ԸՕ-ի բարեփոխման վերաբերյալ: Իհարկե, գոհունակությամբ ընդունեցինք, որ հարցազրույցներից մեկում տված Դանիել Իոաննիսյանն ասաց, որ ՀԱԿ-ի առաջարկներն ամենաընդունելին են:

-Պարոն Զուրաբյան, ԸՕ բարեփոխման կառավարության հանձնաժողովի կողմից ընդունած որոշումներից մեկն այն է, որ ընտրակարգը պետք է լինի 100 տոկոսանոց փակ ցուցակով համամասնական: Ինչպե՞ս եք վերաբերում նման առաջարկին և ընդհանրապես ի՞նչ է ենթադրում փակ ցուցակով գնալը:

-100 տոկոսանոց փակ ցուցակով համամասնականի դեպքում ընտրողը կուսակցությանը և նրա ցուցակում ներկայացված անհատներին գնահատելու է որպես ամբողջություն, իսկ ըստ ընտրական տերմինոլոգիայի՝ փակ ցուցակն այն ցուցակն է, որտեղ կուսակցությունը ներկայացնում է իր անունները, բայց ընտրողը կարող է ընտրել միայն ցուցակը, այսինքն՝ անունները նշվում են, բայց հերթականությունը որոշում է կուսակցությունը: Իսկ բաց ցուցակն այն է, որ կուսակցությունը մարդկանց  ցուցակը ներկայացնում է, բայց հաջորդականությունը որոշում է ընտրողը՝ այս կամ այն մարդուն ավելի շատ ձայն տալով:

-Իսկ դա ՀԱԿ-ի առաջարկների՞ց էր:

-Նախ այդ առաջարկը եղել է մեր առանցքային պահանջը, երկրորդը՝ 2017թ-ի ընտրություններից առաջ Կոնգրեսը նախաձեռնեց մեծ հավաք և, ըստ էության, կարողացավ հասնել կոնսենսուս+1 կարգավիճակի այդ առաջարկի վերաբերյալ: Այսինքն՝ բացի ՀՀԿ-ից բոլոր կուսակցություններն այդ սկզբունքի օգտին քվեարկեցին: ՀՀԿ-ի կողմից այս ռեյտինգային համակարգի ներդրումը բոլոր սկզբունքների խախտում էր, դա արվել է գոյություն ունեցող կոնսենսուսին հակառակ, այսինքն՝ դա եղել է առանցքային պահանջ, և կարելի է գոհունակություն հայտնել, որ այդ պահանջը գոնե Կառավարության հանձնաժողովի կողմից  այս պահին ընդունելի է:

-Կարծես, ՀՀԿ-ն կրկին համաձայն չէ 100 տոկոսանոց համամասնականին:

-Ի՞նչ է նշանակում՝ ՀՀԿ-ն համաձայն չէ, նա միակ կուսակցությունն է քաղաքական ուժերից, որը համաձայն չէ, ուրեմն ինքը պետք է զիջի, պարզ չի՞: Այդ ժամանակները  հո վերջացան, որ իրենց ցանկությամբ էր:

– Հաջորդ առաջարկն է, որ խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը իջեցվելու է դաշինքների համար՝ 7-ից 6, իսկ  կուսակցությունների համար՝ 5-ից 4 տոկոսի:

-Այս առաջարկին չեզոք ենք վերաբերում, որևէ խնդիր չկա, ինչ-որ իմաստով, իհարկե, կօգնի խորհրդարանի ներկայացուցչականության ապահովմանը, ընդհանրապես նույնիսկ կարելի էր հանել շեմը: Կարճ ասած` դա  մեր պահանջների մեջ չի եղել, բայց նորմալ ենք ընդունում շեմի իջեցումը:

-Խորհրդարանում  մեծ թվով կուսակցություների ներգրավումը խնդիր չի՞ առաջացնի:

-Դա նպաստում է ավելի շատ թվով քաղաքական ուժերի ներկայացուցչականության, այսինքն՝ մեծ հնարավորություն է ստեղծում: Այս պահին իսկապես մեր ժողովրդավարության համար լավ է, որ հնարավոր չափով  շատ ուժեր ներկայացված լինեն:

-Պարոն Զուրաբյան, ընտրությունների անցկացման համար 1 տարի ժամկետ է տրվել, որ ավարտվեն ԸՕ բարեփոխումները, և ընտրություններ անցկացվեն: ՀԱԿ-ն այն դիրքորոշմա՞ն է, որ 1 տարի ժամկետը երկար է, դուք նույն համոզմա՞ն եք, որ շատ ավելի սեղմ ժամկետում պետք է անցկացվեն:

-Ես նույն կարծիքին եմ, որ այս վիճակը, երբ մի կողմից նոր իշխանությունն ունի ժողովրդի վստահությունը, և մյուս կողմից գործում է խորհրդարան, որը ձևավորված է կեղծված այդքան  ջանալ, որ հնարավորինս սեղմ ժամկետում ընտրություններ անցկացվեն: Քանի դեռ այս վիճակը կա, սա փակուղային վիճակ է:

1 տարին անտանելի երկար է, նախ կարող է այնպես ստացվել, որ ընդհանրապես ընտրություններ չանցկացվեն, պետք չի բացառել նման զարգացումը, որովհետև այդքան երկար ժամանակ այս փակուղային վիճակը մնա, դա կարող է բերել այսօրվա կառավարության վարկաբեկմանը և պարարտ հող  կստեղծի ՀՀԿ-ի ռևանշի համար: Չեմ կարծում, որ այս իշխանությունների համար ընդունելի է նման սցենարը, և իրենք շատ լավ հասկանում են: Դրա համար ասում եմ, եթե շատ երկար տևի, ավելի խորացնելու է իրավիճակը:

-Պարոն Զուրաբյան, իսկ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի՞ ցուցակը:

-Դուք առաջ եք ընկնում, ընդհանրապես ոչ մի քննարկում չենք ունեցել ցուցակի վերաբերյալ: Շատ եք առաջ ընկել: 

Նելլի Լազարյան

tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4