Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
December 16, 2018

Պետք է դատել Մանվելների իշխանության պարագլուխներին՝ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Զուրաբյան. տեսանյութ

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Factor.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ նոր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ կհամարվի, եթե ճաղերի հետևում հայտնվեն այն մարդիկ, ովքեր այդ կոռուպցիոն համակարգը կառուցել են․ եղել են այդ կոռուպցիոն համակարգի գլխավոր դեմքերը և շահառուները։

«Դրանք են՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը և նրանց կից մանկլավիկ օլիգարխները։ Սա է, որ պետք է անել»,- ասաց Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ վերջին 20 տարում կոռուպցիան Հայաստանում այնքան լայն տարածում է ստացել, որ բազմաթիվ մարդիկ ներգրավվել են դրա մեջ․ «Մենակ, օրինակ, ընտրակեղծարարության մեջ մոտ 50 հազար մարդ ներգրավված է՝ սկսած ուսուցիչներից, վերջացրած Մուկուչյանով, բայց 50 կամ 100 հազար մարդկանց սխալ կլինի հետապնդելը։ Մենք նպատակ ենք դրել ոչ թե համատարած պատժել, այլ առողջացնել քաղաքական համակարգը, որ ժողովրդի կեղեքումն այլևս հնարավոր չլինի Հայաստանում»։

Դրա համար, ըստ Զուրաբյանի, պետք է 50-100 մարդու հանդեպ քրեական հետապնդում իրականացնել ապօրինի հարստացման հոդվածով․ «Սերժ Սարգսյանից, Ռոբերտ Քոչարյանից սկսած»։

Ընդ որում, ըստ Զուրաբյանի, անպայման չէ նրանց ձերբակալել․ պետք է ապօրինի հարստացման հոդվածով քրեական գործեր հարուցել և քննել հարստացման աղբյուրները։ «Տեր-Պետրոսյանը միշտ ասել է, որ ապօրինի հարստացման հոդվածին պետք է տալ հետին թվով կիրառման հնարավորություն։ Այսինքն՝ պետք է գտնել ձևեր»,- շեշտեց Զուրաբյանը՝ շարունակելով․ «Օրենքը սկսել է գործել 2016 թ-ից, ուրեմն մինչև էդ կուտակածը կարելի է համարել լափած-մարսա՞ծ։ Չէ, էդ մոտեցումը չպիտի լինի։ Ընդ որում, Տեր-Պետրոսյանը միշտ էլ ասել է՝ առաջինն ինձանից սկսեք։ Ով որ ունի ապօրինի կուտակած հարստություն, պիտի պատժվի։ Չեմ ասում՝ անել հազարների նկատմամբ, բայց գլխավորները պետք է իսկապես պատժվեն»։ ՀԱԿ փոխնախագահը նաև ասաց, որ նոր իշխանությունն ուշացել է արտահերթ ընտրությունների հարցում։ «Արտահերթ ընտրությունները, իմ կարծիքով, արդեն ուշանում են։ Ես կարծում եմ, որ հեղափոխություն անելու միակ ճանապարհը արմատական փոփոխություններն են։ Իսկ դրա համար պետք է մեծամասնություն պառլամենտում, ինչը այսօրվա իշխանությունը չունի։ Դա նշանակում է, որ չունի արմատական ռեֆորմներ անցկացնելու հնարավորություն։ Ինչքան ուշանան արտահերթ ընտրությունները, պատային, ճգնաժամային իրավիճակը մնում է ուժի մեջ»,- նշեց Զուրաբյանը։

Մանրամասները դիտեք Լևոն Զուրաբյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4