November 29, 2023

ԵԽԽՎ-ի պատգամավորները դատապարտել են Ադրբեջանում քաղաքական հետապնդումները

ԵԽԽՎ-ի 20-ից ավելի պատգամավորներ հունիսի 28-ին ամառային նստաշրջանի շրջանակներում հայտարարությամբ են հանդես եկել` դատապարտելով Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները եւ երկրի իշխանությունների  կողմից  Եվրոպայի խորհրդի պարտավորությունների անտեսումը:

Contact.az-ը հաղորդում է, որ հայտարարության մեջ Ադրբեջանն անվանվում է «Եվրոպայի ամենաճնշող երկրներից մեկը», որտեղ ընտրությունները տեղի են ունենում ահաբեկման մթնոլորտում: Երկրում տարածված է քաղաքականապես մոտիվացված դատական հետապնդումների եւ ազատազրկումների, կոշտ վերաբերմունքի եւ խոշտանգումների կիրառման պրակտիկան:

Քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների օրինակներից մեկը, երկու տարվա դատապարտված լրագրող եւ բլոգեր Մեհման Հուսեյնովն է, որը հայտնի է իր հակակոռուպցիոն հետաքննություններով:

Մեկ այլ օրինակ է քաղաքական գործիչ Իլգար Մամեդովի գործը, որի անհապաղ ազատումը պահանջել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եւ Եվրոպայի խորհրդի այլ մարմիններ: Ադրբեջանը պետք  է պատասխանատվություն կրի այնպիսի գործողությունների համար, որոնք անհամատեղելի են Եվրոպայի խորհրդի պարտավորությունների հետ: Փաստաթղթի ընդունումը նախաձեռնել էր նորվեգացի պատգամավոր Պիտեր Էյդեն (EIDE Petter)՝ Amnesty İnternationa-ի նորվեգական բաժնի նախկին ղեկավարը:

Հայտարարությունն անմիջական իրավական հետեւանքներ չունի, սակայն հաշվի է առնվում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, ԵԽԽՎ-ի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի վերաբերյալ որոշումներ կայացնելիս:

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4