May 22, 2019

ՌԴ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում անփոփոխ է․ Զախարովան՝ անդրադարձել է Վոլոդինի խոսքերին

ՌԴ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում անփոփոխ է։ Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այսպես է արձագանքել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի վերջերս Բաքվում արված հայտարարությանը՝ ղարաբաղյան կարգավորման եւ «Ադրբեջանի ճիշտ ու կառուցողական դիրքորոշման» մասին:

Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ «Ադրբեջանը միշտ ճիշտ ու կառուցողական դիրքորոշում է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի հարցում»: Այդ մասին նա հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպմանը: Հայաստանում ոչ պաշտոնական, փորձագիտական շրջանակներն այս հայտարարությունը համարեցին հստակ մեսիջ ուղղված Հայաստանի նոր իշխանություններին։ Իսկ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նկատեց, որ ՌԴ-ի պաշտոնական տեսակետն արտահայտում է գործադիր իշխանությունը՝ նկատի ունենալով, որ Պետդումայի խոսնակի հայտարարությունը Կրեմլի պաշտոնական տեսակետը չէ։

Զախարովան պատասխանել է հետեւյալ հարցին. «Ինչպե՞ս կմեկնաբանեիք «Ադրբեջանի ճիշտ ու կառուցողական դիրքորոշման» մասին խոսքերը հարցը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի պետական իշխանության բոլոր մակարդակներում մշտապես հնչող սպառնալիքների լույսի ներքո: Արդյո՞ք Վոլոդինի խոսքերը նշանակում են, որ հակառակը, այսինքն՝ հայկական կողմն, ի տարբերություն Ադրբեջանի, չունի կառուցողական դիրքորոշում կարգավորման հարցում»:

Զախարովան այս առնչությամբ կոչ է արել Ադրբեջանի եւ ՀՀ ԶԼՄ-ներին կառուցողական մոտեցում որդեգրել: «Մենք հիանալի հասկանում ենք, որ ղարաբաղյան հակամարտության մասին ամեն մի բառը մեծ արձագանք է ստանում: Սակայն պետք է հասկանալ, թե ինչի մասին է խոսք գնացել, որպեսզի ամեն ինչ չվերածվի սադրանքի փորձի, լրացուցիչ բարդություններ չառաջացնելով այնտեղ, որտեղ, հակառակը, իմաստություն է պետք դրսեւորել, որն ուղղված կլինի գլխավոր խնդրին՝ լուծել բոլոր այն հարցերը, որոնք կան օրակարգում»,- ասել է նա:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաեւ հայտարարել է, որ ՌԴ ավանդական մոտեցումն Ադրբեջանի եւ Հայաստանի հետ հարաբերություններին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին, հայտնի է բոլորին:

«Այդ պաշտոնական տեսակետը ոչ մի փոփոխություն չի կրել, այն հիմնարար է: Մենք աշխատում ենք երկու կողմերի հետ արդյունքի հասնելու համար: Մենք չենք համեմատում մեր դերը Բաքվի կամ Երեւանի դերի հետ, սակայն մեզ համար այդ թեման ամենաակտուալներից է միջազգային օրակարգում: Կարգավորումը, ամրագրված համաձայնությունների, կողմերի համաձայնեցված դիրքորոշումների եւ փոխադարձ հարգանքի հիման վրա, անկասկած, բխում է ՌԴ շահերից: Ռուսաստանի, որպես պետության, հիմնարար մոտեցումները ԼՂ խնդրին չեն փոխվել:

Ձեզ լավ է հայտնի Մոսկվայի պաշտոնական տեսակետն այդ հարցում: Իմ խորհուրդը՝ միշտ ճշտեք ելույթ ունեցող անձից, թե նա կոնկրետ ինչը նկատի ունի …Մենք, իրոք համարում ենք, որ առճակատման հռետորաբանությունը միայն երկարաձգում է հակամարտությունը: Անշուշտ, հայտարարություններ, որոնք, ըստ իս, արդյունավետություն չեն հաղորդել հիմնական խնդրի լուծմանը, հնչել են տարբեր կողմերից: Իմաստ չունի դրանք հաշվելը: Գլխավոր խնդիրն այն է, որ ոչ կառուցողական հայտարարությունները չխանգարեն ընդհանուր նպատակին: Հայտարարություններ անում են տարբեր ներկայացուցիչներ, տարբեր ձեւաչափերում: Ցավոք, շատ բան չի համապատասխանում այն հայտարարություններին, որոնք իրականում են արվում՝ մեջբերումներն արտատպվում են, կրճատվում, դուրս են մնում համատեքստից եւ այլն»,-ասել է նա:

Վերջում նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ ՌԴ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4