October 25, 2021

Սաշիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերություններում կրկին խուզարկություն է սկսվել

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այս պահին կրկին խուզարկություն են իրականացնում «Էլլիպս» ընկերությունում:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ քրեական գործով մի շարք հասցեներում կատարվում են խուզարկություններ:

Նշենք, որ օրեր առաջ նույն ընկերությունում ոստիկանությունը խուզարկություն էր իրականացրել «Սեքյուրիթի Դրիմ» եւ «Էլլիպս» ընկերություններում եւ պարզել, որ կեղծ հաշվետվություններ են ներկայացրել Ճանապարհային ոստիկանություն, ինչի արդյունքում ընկերությունների տնօրինությունը շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ է հափշտակել: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2011, 2013 եւ 2017 թվականներին ճանապարհային ոստիկանության եւ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության միջեւ պետության կարիքների համար եւ երթեւեկության նկատմամբ վերահսկողության համակարգեր գնելու եւ ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր է կնքվել: Ընկերությունը ստեղծել է արագության վերահսկման մշտադիտարկման համակարգ, որի գործարկման արդյունքում պետության գանձած գումարները բաշխվել են ճանապարհային ոստիկանության եւ «Սեքյուրիթի Դրիմ»-ի միջեւ՝ 30/70, 50/50 եւ 10/90 տոկոսային հարաբերակցությամբ:

Բացի այդ, 2017թ. կնքված պայմանագրով ճանապարհային ոստիկանությունը գանձած գումարների 10 տոկոսը մատուցվող ծառայությունների համար հատկացրել է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը: Նույն պայմանագրով ճանապարհային ոստիկանությունը պարտավորվել է նաեւ ընկերությանն ամբողջությամբ հատուցել մատուցված ծառայությունների ծախսերը: Ըստ «Սեքյուրիթի Դրիմ»-ի ներկայացրած հաշվետվությունների՝ նախնական տվյալներով պարզվել է նաեւ, որ ստեղծված համակարգերի սպասարկումը իրականացնելու համար «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը պայմանագիր է կնքել «Էլիփս» ընկերության հետ՝ դրամական միջոցներ հափշտակելու դիտավորությամբ: Նշենք, որ այս ընկերությունները կապվում են Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի անվան հետ:

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4