
17:24
Վահան Շիրխանյանն ազատ արձակվեց կալանքից
16:57
Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանին հայտնեց, որ միջնորդում է փոխել Շիրխանյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոց կալանավորումը՝ կիրառելով անձնական երաշխավորություն։
Մեղադրող դատախազը չառարկեց միջնորդությանը, նշելով.«Երկու պատգամավորների անձնական երաշխավորությունները բավարար հիմք են Շիրխանյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոց կալանավորումը փոխելու համար,չեմ առարկում միջնորդությանը»։
Պաշտպանական կողմը ևս միացավ միջնորդությանը։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի 17։10-ին։
16:09
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատաքննությունը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:
Նախորդ դատական նիստին ամբաստանյալ Վահան Շիրխանյանի պաշտպանը դատարանին ներկայացրեց ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Հովիկ Աղազարյանի անձնական երաշխավորությունները նրա խափանման միջոց կալանքը փոխելու համար։
Նախորդ նիստին դատական նիստին ԱԺ պատգամավորները ներկայացան դատարան։ Արմեն Բեկթաշյանը երաշխավորներին ծանոթացրեց իրենց իրավունքներն ու պարտականությունները։
Դատավորի հարցին,թե պնդում են իրենց երաշխավորությունը, Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը դրական պատասխան տվեցին։
Այսօր դատարանում քննվում է Վահան Շիրխանյանին կալանքից ազատելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ 33 հոգու մեղադրանքներ է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 223-րդ հոդվածի 1-ին մասի, ՔՕ-ի 223-րդ հոդվածի 2-րդ մասի և ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Խմբի ղեկավարն Արթուր Վարդանյանն է, ով նախորդ դատական նիստին հայտարարել էր, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Գործով անցնում են նաև «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, ինչպես նաև Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գևորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը:
tert.am
Leave a Reply