April 18, 2019

ԵԿՄ-ն դադարեցրեց վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. արտահերթ նիստի հայտարարությունը

Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) վարչությունն այսօր՝ հունիսի 24-ին հրավիրած նիստում որոշել է լիազորություններից զրկել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին: Այս մասին դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը:

Նա նաեւ հրապարակեց նիստում ընդունված հայտարարությունը:

«ՀՀ ԵԿՄ վարչությունը, հանգամանալից քննարկելով վերջին իրադարձությունները՝

– խստիվ դատապարտում է կատարված, ինչպես նաեւ երկրում տեղի ունեցող ցանկացած անթույլատրելի արարք,

– կասեցնում է ԵԿՄ վարչության նախագահի լիազորությունները,

– վարչությունը հանձնարարում է փոխնախագահներին եւ անդամներին՝ ստեղծել նախաձեռնող խումբ, ողջամիտ ժամկետում կազմակերպել վարչության նիստ՝ համագումար հրավիրելու համար»,- ասված է հայտարարությունում:

Համլետ Հայրապետյանն ասաց՝ բուռն քննարկում ունեցան: «Շատ բուռն քննարկումներ եղան, դուք, երեւի, նաեւ ձայներ լսեցիք: Բայց եթե մարդիկ մի տեղ հավաքված են ու գոռգոռոց չի լսվում, ուրեմն էդտեղ երկրապահ չկա»,- կատակեց ԵԿՄ վարչության փոխնախագահը:

Նա հիշեցրեց, որ մի քանի օր առաջ ակտիվի ինքնաբուխ նիստ տեղի ունեցավ, որոշվեց գնալ նոր ընտրությունների, նոր վարչություն ընտրել, նորոգել ԵԿՄ-ն՝ հաշվի առնելով երկրի այսօրվա իրողությունը:

«Մենք միշտ եղել ենք իշխանության կողքին: Այս փոխված իրողությունում նույնպես կլինենք երկրի իշխանության կողքին, երկրի պաշտպանական դիրքերում»,- հավելեց Համլետ Հայրապետյանը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4