July 20, 2018

Փաշինյանն ընտրական օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ որոշում է ստորագրել. հանձնաժողով է ստեղծվում 13:26, 20.06.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին:

«Ելնելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը եւ ընտրական գործընթացները կարգավորող օրենսդրությունը բարեփոխելու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում ամրագրված անհրաժեշտությունից, նպատակ ունենալով բարձրացնել հանրային կառավարման ներառականությունն ու թափանցիկությունը եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով:

2. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի գործունեության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովին՝

1) մշակել եւ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը.

2) ապահովել հայեցակարգի վերաբերյալ հանրային քննարկումը.

3) Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում եւ, ըստ անհրաժեշտության, ընտրական գործընթացները կարգավորող այլ օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը։

4. Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ղեկավարումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին եւ քարտուղար նշանակել «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին (համաձայնությամբ)։

5. Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին լիազորել ընտրական օրենսդրության բարեփոխումների շուրջ քննարկումներ կազմակերպել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված, ինչպես նաեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, ներգրավել նրանց հանձնաժողովի աշխատանքներում»,- ասված է որոշման մեջ:

Հավելվածը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ:

Նշենք, որ հանձնաժողովը կգլխավորի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Հանձնաժողովի անդամներն են՝

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյան

ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյան

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան

ԿԸՀ անդամ Ն. Հովհաննիսյան

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյան

ՀՔԱ վանաձորի գրասենյակի ժողովրդական ինստիտուտների մոնիթորինգի եւ զեկուցման համակարգող Վ. Գրիգորյան

Ընտրական գործընթացների փորձագետներ Հ. Դանիելյան, Ա. Եսայան, Վ. Հովակիմյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյան (հանձնաժողովի քարտուղար):

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4