September 25, 2023

Պետք է շարունակենք ապրել մեր երկրում, բայց նույն տեղում չպետք է մնանք. Փաշինյանը՝ «Սինոփսիսի» աշխատակիցներին

Մենք պետք է Հայաստանից արտագաղթը փոխարինենք Հայաստանի ներսում արտագաղթով: Այս մասին այսօր «Սինոփսիս» ընկերության աշխատակիցների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բացատրելով, թե ինչ նկատի ունի:

«Արտագաղթի այս մոդելն է շատ կարևոր՝ մենք պետք է մնանք, շարունակենք ապրել մեր երկրում, բայց նույն տեղում չպետք է մնանք: Մենք պետք է շարունակաբար փոխենք և տեղափոխվենք մեկ տեղից մյուս տեղ, մտածողության մի հարթությունից հաջորդ հարթություն: Արտագաղթի այս մոդելը մեզ համար ոչ միայն անցանկալի չէ, այլև խիստ ցանկալի է»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարևորում է ՏՏ ընկերությունների դերը այս հարցում, քանի որ բարձր տեխնոլոգիաները մտքի և իրականության առումով ընդլայնում են հնարավորի սահմանը:

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4