September 24, 2023

Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին հունիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ ՀԱԿ-ը Հայաստանում ամենապրագմատիկ, ինտելեկտուալ եւ լավագույն քաղաքական ուժ է: «Ես չեմ պատկերացնում առաջիկա ընտրություններն առանց ՀԱԿ-ի՝ կուսակցություն, որը  բազմաթիվ հարվածների է դիմակայել: Մեր կուսակցությունը պարտադիր պետք է լինի խորհրդարանում, քանի որ իր անկողմնակալության շնորհիվ կարող է սթափեցնել ցանկացած քաղաքական ուժի՝ հաղթած կամ պարտված»,- նշեց քաղաքական գործիչը:

Արամ Մանուկյանը նաեւ հավելեց, որ դեռ պատկերացում չունի՝ ՀԱԿ-ն ընդդիմություն կլինի, թե հակառակը, սակայն խորհրդարանում այս կուսակցության ներկայությունն ավելի արդարացված է, քան «հինգ րոպեանոց ընդդիմադիրների կամ շողոքորթների» ներկայությունը:

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4