May 19, 2022

Մանվել Գրիգորյանի քաղաքապետ որդին հրաժարական տվեց

Վաղարշապատի (Էջմիածին) քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանը հրաժարական է տվել։ Այս մասին նա գրառում է արել Facebook-ի էջում՝ գրելով. «Ես` Կարեն Գրիգորյանս, տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով»։

Նշենք, որ հունիսի 17-ի առավոտյան Կարեն Գրիգորյանը հանդիպել էր Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հետ, որից հետո հայտարարել էր, որ շարունակելու է պաշտոնավարել որպես քաղաքապետ։

Սակայն ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է ոչ միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ, այլեւ դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար:

Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է նրա ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի հատկանիշներով։

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4