September 24, 2023

Յուրացնելով դպրոցականների ուղարկած սնունդը, Մ. Գրիգորյանը կերակրել է իր արջերին. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախ կատարած այցից վերադառնալուն պես ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալմանը, նոր բացահայտումներ արել հիշյալ գործից:
Նա նախ նշել է, որ Հայստանում սկսվել է կոռուպցիայի դեմ ահռելւ պայքար, սա նշանակում է՝ քրեական, կոռումփացված, ազդեցիկ որոշ մարդկանց հանել այդ համակարգի դեմ, որոշ մարդիկ կարծում են, որ դա սխալ ճանապարհ է ու ավելի լավ է հարմարվել, որպեսզի ամեն ինչ լավ լին ի բոլորի համր. «Ես չեմ պատրաստվում կոռուպցիայի հետ կոմպրոմիսի գնալ, ժողովուրդն ինձ իշխանության է բերել, որ ես իմ թիմով կոռուպցիան արմատախիլ նեմ, ես ասել եմ, որ կոռուպցիայի դեմ բոլորը հավասար են լինելու, ուզում եմ նշել, որ ես իմ հայտարարություններին տեր եմ: ՀՀ-ն երկար տաևրիներ թալավել է եւ րան պետք էվերջ տրվի հնարվորինս արագ, հայստանը պետք է լինի կոռուպցիայից ազատ երկիր»:
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի ձերբակալմանը, վարչապետը նշել է, որ գեներալի ձերբակալման պատճառը ոչ միայն զենք-զինամթերքի ապօրինի ձեռք բերումն ու պահումն է, այլ նաեւ կասկածներ կան, որ վերջինս մասնակցել է ու անձամբ աջակցել ապրիլյան քառօրյա պատերազմի համար հավաքված միջոցները յուրացնելու ու գողանալու մեջ: Օրինակ, կասկածներ կան, որ դպրոցականների ուղարկած սնունդը նա յուրացրել է ու դրանով կերկրել իր արջերին ու առյուծներին: Ինչպես նաեւ կասկածներ կան, որ նա յուրացրել է Արցախին ուղարկված օգնությունները, օրինակ՝ ավտոմեքենները:
«Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է ու սա ոչ ոք չի ժխտում, բայց դա չի նշանակում, որ հերոսին կարելի է ճակատում կռվող զինվորների համար ուղարկված օգնությունը գողանալ ու դրանով կերակրել իր արջերին ու վագրերին: Ուզում եմ նաեւ, որ չխախտվի որեւէ մեկի անմեղության կանխավարկածը, նրա մեղքը կապացուցի դատարանը»:
Նիկոլ Փաշինյանի խոսքերով, արդարությունը բոլորի համար պետք է լինի, նա անդրադարձել է նաեւ Էջմիածնում տեղի ունեցող վերջի իրադարձություններին ու գեներալի ձերբակալմն այլ մանրմասների:

անդրադարձել է նաեւ Էջմիածնում տեղի ունեցող վերջի  իրադարձություններին ու գեներալի ձերբակալմն այլ մանրմասների:

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4