January 19, 2022

Հայաստանը եւ Իրանը կքննարկեն իրանական գազի արտահանման ավելացումը

Հաջորդ շաբաթ հայկական պատվիրակությունը իրանական գազի արտահանումը Հայաստան մեծացնելու եւ նոր գների մասին բանակցելու համար կմեկնի Թեհրան: Այդ մասին հայտարարել է Իրանի Ազգային գազային ընկերության միջազգային կապերի հարցերով տնօրեն Բեհզադ Բաբազադեն, հաղորդում է IRNA-ն:

Նրա խոսքով, Երեւանի ՋԷԿ-ը խնդրում է ավելացնել Իրանից երկնագույն վառելիքի մատակարարման ծավալները: Նա նշել է, որ Իրանի Ազգային գազային ընկերության եւ Երեւանի ՋԷԿ-ի միջեւ պայմանագիրը վերաբերում է գազը էլեկտրաէներգիայով փոխանակելուն: «Հայաստանը խնդրում է բնական գազի մատակարարումը 1 միլիոնից մինչեւ 1.6 միլիոն խորանարդ մետր ավելացնել », – պարզաբանել է նա:

Եթե կողմերը համաձայնության գան, ապա Իրանը, համապատասխանաբար, Հայաստան մատակարարվող գազի ծավալը կավելացնի:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Իրանական խողովակաշարերը կարող են ավելի շատ գազ ներկրել Հայաստան, եւ Իրանը գազի արտահանման ծավալների ավելացման հետ խնդիր չունի, քանի որ Երեւանը կարող է վճարել կամ փոխարենը Իրանին ավելի շատ էլեկտրաէներգիա տրամադրել:

«Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ձեւաչափով իրանական գազի մատակարարումը Հայաստան սկսվել է 2009 թվականին:

news.am

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4