June 22, 2018

Ապահովել պաշտոնյաների անվտանգությունը, չանհանգստացնել հասարակությանը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության ծառայողներին եւ աշխատակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Գրիգորի Հայրապետովին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանին կատարած աշխատանքի համար եւ Գրիգորի Հայրապետովին մաղթել հաջողություններ հետագա ծառայության ընթացքում: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

«Պետական պահպանության ծառայությունը չափազանց կարեւոր դեր ունի մեր երկրի անվտանգության ապահովման գործում, եւ կարծում եմ, սա հասկանում ենք բոլորս: Պետք է խոստովանել, որ այս տարիների ընթացքում ծառայությունը կայացման լուրջ ճանապարհ է անցել: Հույս ունեմ, որ այդ ճանապարհը կշարունակվի եւ Պետական պահպանության ծառայությունն իր առջեւ կդնի ծառայության մակարդակը շարունակական եւ հետեւողականորեն բարձրացնելու խնդիր ոչ միայն պետական բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովելու, այլեւ ՀՀ քաղաքացիներին հնարավորինս քիչ անհանգստություններ պատճառելու առումով: Սա պակաս կարեւոր չեմ համարում, որովհետեւ կարծում եմ, որ իշխանության եւ հասարակության փոխհարաբերությունների մեջ սա չափազանց կարեւոր նրբություն է: Իհարկե, անվտանգություն ապահովող մեր գործընկերները շատ կարեւոր առաքելություն են կատարում, բայց այդ ընթացքում պետք է հաշվի առնեն, որ իշխանություն-հանրություն հարաբերությունները նույնպես այդ անվտանգության կարեւոր կոմպոնենտն են»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ Գրիգորի Հայրապետովը Պետական պահպանության ծառայության ակունքներում կանգնած անձանցից է եւ հույս հայտնել, որ նրա նշանակմամբ ծառայությունը նոր շունչ, էներգիա եւ տրամադրություն կստանա:

Հրաչյա Հարությունյանը շնորհավորել է Գրիգորի Հայրապետովին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ նրան ու ծառայության բոլոր ներկայացուցիչներին մաղթել անփորձանք ծառայություն:

Իր հերթին, Գրիգորի Հայրապետովը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար եւ համոզմունք հայտնել, որ ծառայության առջեւ դրված բոլոր խնդիրները կլուծվեն ՀՀ օրենսդրության սահմաններում, ճիշտ եւ ժամանակին:

armyimes.com

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4