Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
October 22, 2018

207 հազար քաղաքացու աշխատավարձը կբարձրացվի փաստացի 5000 դրամով, իսկ 80 հազարը պոտենցիալ բեռի կեսը կզգա. վարչապետ

Ժամանակավոր, համաձայնության կառավարությունը հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով 2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նա նշեց, որ նախագծով առաջարկվող տարբերակով՝ 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 տոկոսը՝ պետությունը։ Օրինակ՝ 200 000 դրամ աշխատավարձի դեպքում անձը կատարում է 10 000 դրամ սոցիալական վճար, իսկ պետությունն իր հերթին ավելացնում է ևս 10 000 դրամ։ Նախագծի համաձայն՝ անձը կվճարի 5000 դրամ (2,5 տոկոսը), իսկ պետությունը՝ 15 000 (7,5 տոկոսը)։ Այս դրույքաչափերը կգործեն մինչև եկամտային հարկի բարեփոխումների ուժի մեջ մտնելը, որի արդյունքում կնվազի վճարվող եկամտային հարկը՝ նվազեցնելով նաև սոցիալական վճարների բեռը համակարգի մասնակիցների համար։

Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ այս որոշմամբ թեև որոշակի բեռ ենթադրվում է ունենալ, բայց դրանք դա հաղթահարելի են համարում:

«Այսինքն՝ խոշոր հաշվով մենք տեսնում ենք, որ ճեղք չի լինի բյուջեում»,-պարզաբանեց նախարարը:

Հարցին արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և  սա կառավարության առաջիկա ամենակարևոր մարտահրավերներից մեկը համարեց:  «Այն իր պատմությունն ունի, և մեր վերաբերմունքը ևս  ունի իր պատմությունը»,-ասաց նա:

Վարչապետը պարզաբանեց, որ  համակարգում այսօրվա դրությամբ 280 հազար շահառուներից երկու հարյուր հազարն է ընդգրկված, և եթե որևէ գործողություն չձեռնարկվի, ապա  կարգավորումը հուլիսի մեկից ամբողջ ծավալով ուժի մեջ կմտնի:

Վարչապետն ասաց, որ հաշվի առնելով հանգամանքները՝ մի քանի ընտրության հնարավորություն ունեին: «Առաջինը՝ընդհանրապես չեղյալ համարել օրենքը, բայց  հասկացանք, որ չենք կարող գնալ այդ ճանապարհով, որովհետ արդեն 120 միլիարդ տեղաբաշված է, որից 70 տոկոսը՝ Հայաստանում, և չեղյալ համարելու դեպքում այդքան գումար տնտեսությունից դուրս կգար: Այսօրվա կառավարիչներն ունեն հսկայական հեղինակություն, և դժվար կլիներ փաստացի կասեցնել տնտեսական հսկաների գործունեությունը և հետո համոզել մարդկանց, որ երկիրը փոխվել է, եկեք՝ ներդրումներ անելու»,-նշեց նա:

Հաջորդ հնարավորությունն, ըստ Նիկոլ Փաշինյանի,  հետաձգելն էր այս կարգավորումը: Նա նշեց, որ թեև դա պարզ լուծում է թվում, բայց 200 հազար քաքաղաքացիները շատ պարզ հարց էին դնում, որ իրենք 2014 թվականից սկսած վճարում են կատարում:

«Հետաձգման պարագայում շարունակելու են այդ քաղաքացիները վճարել, և այստեղ  անարդարություն էր տեղի ունենալու»,-ասաց նա:

Այսպիսով, վարչապետն ամփոփեց, որ նախկինում 10 տոկոսից 5-ը շահառուն էր վճարում, 5-ը՝ պետությունը, իսկ նախագծով առաջարկվող տարբերակով 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 պետությունը:

«Այս  կարգավորման արդյունքում, ավելի կոնկրետ այն քաղաքացիներն, ովքեր ավելի վճարել են 2018 թվականի հուլիսի մեկից, կզգան թեթևացում իրենց վրա. միջին հաշվարկով յուրաքանչյուրը 5000 դրամ ավելի պակաս կվճարի, քան նախկինում: Այսինքն՝ ստացվում է, որ փաստացի 5000 դրամով այդ քաղաքացիների աշխատավարձը կբարձրացվի: Իսկ 80 հազար քաղաքացիներն այդ պոտենցիալ բեռի կեսը կզգան, որը ցավոտ լուծում է, բայց այս լուծումներից ամենապակաս ցավոտ լուծումը սա է»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ սա ժամանակավոր կարգավորում է, ապա նշեց, որ կարծում է, թե հանրությունը ընբռնումով կմոտենա: Նա նկատեց, որ նախկինում վստահության պրոբլեմն է առաջ քաշվել, և քանի որ այսօր չունեն վստահության հարց, կարող են այս քայլը թույլ տալ:«Սա այն լուծոմն է ,որ բխում է պետության, քաղաքացու երկարարաժամկետ շահերից: Կարծում եմ, որ  207 հազար քաղաքացիները գոհ կմնան,  և 80 հազար քաղաքացիները ըմբռնումով կմոտենան»,-ասաց նա և կարևորեց այն, որ տնտեսական ցնցումներից պետք է խուսափել:

Լիանա Առաքելյան

tert.am

Թեժ քննարկման արդյունքում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագիծն ընդունվեց

Ժամանակավոր, համաձայնության կառավարության արտահերթ նիստին, երբ  «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» հարցն էր քննարկվում, Արտակարգ իրավիճակների նախարար, «Ծառուկյան» դաշինքի քվոտայով պաշտոն ստանձնած Հրաչյա Ռոստոմյանը ևս իր դիրքորոշումը հայտնեց՝ նշելով, որ  վարչապետի հետ  առաջին հանդիպմանը նա ասել է, որ իրենք թիմային աշխատանքով պետք է շաժվեն, և դա իրենց համար լուրջ հորդոր էր և թիրախ: «Այսօր այնպիսի տպավորություն է, որ հենց թիմով մի փոքր պատնեշ ենք, դպրոցական տարիներից ինչ-որ примерний ученик-ի տարբերակներ է մեր մոտ առաջ գալիս, որը, իմ կարծիքով, այդքան ընդունելի չէ: Ես հորդորում եմ բոլորին, որ թիմային ոգին հանկարծ չկոտրեն, և բոլորս միասին առաջարկվող լուծումները ընդունենք, եկեք, ոչ մեկս Հռոմի պապից  կաթոլիկ չլինենք»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք  չէ քննարկմանը այլ կոնտեքստ տալ: «Ես կարծում եմ՝ հստակ արտահայտվեցի, բոլորիս դիրքորոշումները պարզ են, հասկանալի են»,-ասաց նա:

Արձագանքեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, ՀՅԴ պորտֆելով նշանակված Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ դեմ չեն տրվող լուծմանը: «Մի պահ տպավորություն է, որ եթե այստեղ կարծիք ենք արտահայում, ճամբար փոխելու, փախչելու պատասխանատվությունից կամ էժանագին ինչ-որ բաներ ձեռք բերելու… չկա այդպիսի բան, և երբեք որևէ մեկի մոտ, կարծում եմ, կասկած չի առաջանում, որ երբևէ պատասխանատվությունից փախչող մարդ եմ: Կարծում եմ, որ դուք էլ եք համոզված այդ բանում և իմ գործընկերներին էլ կառաջարկեմ այդ ձևը մի կողմ դնել»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանը շարունակեց, որ խնդիրը սահմանդրականության գնահատման շարունակականության հարցն է, քանի որ մարդկանց մոտ տպավորություն է, որ ինչը համարել ենա հակասահմանադրակն, դրա առաջ աչք ենք փակում:  «Նախկինում շրջանառվող ռիսկեր շարունակում են մնալ, բայց այո, այս նախագիծը որոշակի լուծում է տալիս հարցին, հետևաբար այս որոշմանը չենք կարող դեմ լինել այդ մասով»,-պարզաբանեց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մինչ հիմա չեն ունեցել լծակներ զբաղվել այս նախագծի սահմանադրականության հարցով: «Մենք չենք ասում, որ մտահոգությունները, որ կային, փոխվել են, մենք մի բան ենք ասում, որ ամենակարևոր մտահոգությունը դուրս է եկել, և դա վստահությունն է կառավարության նկատմամբ»,-ասաց նա և նշեց, որ,  ի վերջո, սա մեծ պատասխանատվություն է:

«Հիմա մենք չասացինք չէ, թե արդար է ժողովուրդ ջան, հավատացեք, չասացինք տենց բան, մենք ասացինք, որ ճգնաժամ է, որից խուսափելու ամենաօպտիմալ ճանապարհը սա է»,-ասաց նա, ապա նշեց, որ բոլոր լուծումները քննարկել են:

Վարչապետն  ասաց, որ վիրտուալ կշեռքով փաստարկները դրել է և կայացրել  է որոշում: Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ այսօր այս որոշումը կայացնում են՝ ցնցումներից, ճգնաժամից խուսափելու համար: Խոսելով միջազգային ներդրողների հնարավոր արձագանքի մասին՝ նա հնարավոր համարեց, որ կասեն՝ «դուք փետը առել, նախորդ իշխանությունների հետևից եք ընկել, դուրս եք արել և հիմա ինչի հաշվին գանք, ներդրում անենք»:

«Մենք ոչ մի պարտավորություն չունենք ինչ-որ մեկի ապօրինությունը դնել մեր ուսերին ու տանել, նման բան չենք արել և չենք անի, մենք ոչ կոռուպցիոն, ոչ բարոյական պարտավորովածությամբ ենք կաշկանդված»,-ասաց նա և նշեց, որ եթե չարդարացվի համակարգը, բոլոր քաղաքացիները իրենց գումարները  կստանան:

Վարչապետը ամփոփելով նշեց, որ պրոբլեմները լուծելիս պետք է ոչ թե հետ գնան, այլ առաջ գնան:   «Կարծում եմ, որ կառավարության համար սկզբունքային հարց է գնալ առաջ՝ չվախենալով խորանալ»,-ասաց նա և հավելեց, որ բոլոր հարցերում են փաստերի հիման վրա որոշումներ կայացնելու:

Ի վերջո, հարցը դրվեց քվերակության, և ոչ մեկը դեմ չարտահայտվեց

Լիանա Առաքելյան

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4