June 22, 2018

Դուք լուծեք այդ հարցերը, թե չէ ես կլուծեմ. Փաշինյանը՝ կառավարության անդամներին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ բարձրացրեց հրավառությունների խնդիրը և օրինակ բերեց, որ Նորք-Մարաշում վերջերս ուշ ժամի գրանցվել է հրավառություն, որի ձայնագրությունը կա համացանցներում: Նա ասաց, որ նախկինում նույնիսկ դիմել է ոստիկանություն, և հարցը ընթացք չի ստացել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Նորք-Մարաշն էլ ոստիկանության բաժանմունք ունի, այնտեղ պետք է դիմեր նախարարը: Նախարարն ասաց, որ օրենք է ընդունվել ամիսներ առաջ, որը պետք է գործի:

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ 2 օր առաջ հայտարարությամբ են հանդես եկել, նորից մեջբերել նախատեսված պատժամիջոցներն ու տուգանքները խախտումների դեպքում: Նա հորդորեց նախարարին փաստերը ներկայացնել ոստիկանություն:

«Հասկանալի է, որ հրավառության առարկան այդպիսին է, որ վայրկյաններ է տևում, սակայն սա խնդիր չպիտի լինի: Անընդհատ ասել, որ հայտնաբերել չի լինում, օրենքը կա, սակայն չի գործում, մի հատ էլ նոր օրենք պիտի ընդունենք, որպեսզի օրենքը գործի և այլ: Չպիտի լինի հրավառություն և վերջ, եթե չի կարողանում համապատասխան ծառայությունն ապահովել, որ հրավառություն չլինի օրենքով սահմանված ժամերի, դա այլ խնդիր է: Այդպես էլ ոչ մի բան չենք կարողանում բացահայտել՝ գողությունները, ընտրակաշառքները, հափշտակությունները, բայց ո՞վ է անելուց հետո կանգնում, սպասում, մինչև գան, բացահայտեն: Դուք լուծեք այդ հարցերը, թե չէ ես կլուծեմ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4