May 25, 2022

«Սասնա ծուռ» Արամ Մանուկյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, քիչ առաջ ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

Նման որոշում քիչ առաջ հրապարակեց դատավոր Արշակ Վարդանյանը: Դատավորը, այսպիսով բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Արամ Մանուկյանին ԵԼՔ խմաբկցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Հայկ Կոնջորյանի, Ծառուկյան խմբակցության պատգամավորներ՝ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Վահե Էնֆիաջյանի, Լուիզա Սարգսյանի, Շաքե Իսայանի, Նորա Առուստամյանի, Գեւորգ Պետրոսյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ:

Այսօր այս գործով նիստի ժամանակ ազատ արձակվեց նաեւ Արամ Հակոբյանը. վերջինս ազատ արձակվեց 500 հազար դրամ գրավի դիմաց:

armtimes.com

1in.am

«Սասնա ծռեր»-ի անդամ Արամ Հակոբյանն ազատ արձակվեց չհեռանալու մասին ստորագրությամբ

Դատարանը բավարարեց «Սասնա ծռեր» զինված խմբի գործով անցնող Արամ Հակոբյանի փաստաբանների միջնորդությունը և նրա խափանման միջոց կալանքը փոխարինեց չհեռանալու մասին ստորագրությամբ:

Դատարանը նաև նշանակեց գրավ՝ 500 հազար դրամի չափով:

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4