August 20, 2018

Ձեր կառավարությունը թվերի տակ տրորում էր մարդկանց երազանքը. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀԿ-ին

Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ՝ քննարկելու Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:

Իր եզրափակիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով քննադատություններին, թե կառավարության ծրագրում թվեր չկան, ասաց. «Ինչպիսի՞ն է լինելու Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի մակարդակը. ես պաշտոնապես հայտարարում եմ այդ թիվը՝ 0: Ինչպիսի՞ն է լինելու ՀՀ-ում արտոնյալների տոկոսը. ես պաշտոնապես հայտարարում եմ այդ թիվը՝ 0: Խոշոր բիզնեսը ամսական ինչքա՞ն անլոգ պետք է տա ՀՀ վարչապետին. ես պաշտոնապես հայտարարում եմ այդ թիվը՝ 0»:

Վարչապետի խոսքով՝ ծրագրի ամենալավ գնահատականը տվեց Շարմազանովը՝ ասելով, որ սա երազանքների ծրագիր է. «Իսկ ձեր կառավարությունը թվերի տակ տրորում էր մարդկանց երազանքը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Մեկ տարվա ընթացքում․ Նիկոլ Փաշինյանը՝ իր հրաժարականի և արտահերթ ընտրությունների անցկացման մասին

Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ՝ քննարկելու Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը, հիշեցնելով, որ Արցախի անվտանգության երաշխավորը ՀՀ-ն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչու «Զինված ուժեր» բաժնում ֆիքսված չէ Արցախի Հանրապետության անվանումը:

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ Արցախի և Հայաստանի անվտանգության խնդիրները դրված են մի գլխում, մի ենթավերնագրի ներքո. «Եվ դրանով ամեն ինչ ասված է: Հայաստանը Արցախի հանդեպ իր պարտավորությունը կկատարի ամբողջական և լիարժեք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մենք պատժելու «մոլուցքի» մեջ ոչ մի ռեպրեսիայի չենք գնալու. Նիկոլ Փաշինյանը՝ Տիգրան Ուրիխանյանին

Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ՝ քննարկելու Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:

«Ե՞րբ են տեղի ունենալու ժողովրդական շարժման ընթացքում հռչակված արտահերթ ընտրությունները, ե՞րբ են պատժվելու մեղավորները, և երրորդ՝ ե՞րբ ու որքանո՞վ կբարձրանան թոշակները և աշխատավարձերը»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ պետեկամուտները պետք է ավելանան՝ շնորհիվ հետևյալ գործոնների. «Նախ՝ ստվերի կրճատման հաշվին, երկրորդ՝ գործարարներն ազատված են որևէ կոռուպցիոն պարտավորությունից, և մենք  հույս ունենք, որ այդ միջոցները կներդրվեն տնտեսության մեջ, և  մյուս տարվա բյուջեում մենք կնախատեսենք կենսաթոշակների և աշխատավարձերի ավելացում»:

Ինչ վերաբերում է ընտրությունների անցկացման ժամկետին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրանք կանցկացվեն մեկ տարվա ընթացքում, թեև իրենց քաղաքական ուժին ձեռնտու է ընտրությունների անցկացումը օր առաջ. «Հույս ունենք, որ կգանք ընդհանուր հայտարարի»:

Փաշինյանի խոսքով՝ մեղավորների վերաբերյալ կա քաղաքական և իրավական հարցադրում. «Մենք պատժելու «մոլուցքի» մեջ ոչ մի ռեպրեսիայի չենք գնալու»:

Փաշինյանը նշեց, որ եթե իր մերձավորները խախտումներ թույլ տան, ապա արձագանքը կլինի արագ, կոշտ և խիստ:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Հայաստանը Արցախի հանդեպ իր պարտավորությունը կկատարի լիարժեք. Նիկոլ Փաշինյանը՝ Միհրան Հակոբյանին

Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ՝ քննարկելու Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը, հիշեցնելով, որ Արցախի անվտանգության երաշխավորը ՀՀ-ն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչու «Զինված ուժեր» բաժնում ֆիքսված չէ Արցախի Հանրապետության անվանումը:

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ Արցախի և Հայաստանի անվտանգության խնդիրները դրված են մի գլխում, մի ենթավերնագրի ներքո. «Եվ դրանով ամեն ինչ ասված է: Հայաստանը Արցախի հանդեպ իր պարտավորությունը կկատարի ամբողջական և լիարժեք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Լրջացե՛ք, թե չէ մենք ստիպված կլինենք լրջացնել. Հայաստանում չկա և չի կարող լինել երկիշխանություն. Փաշինյան

Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ՝ քննարկելու Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:

Կառավարության ծրագիրը ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր պատմական առաքելությունն է դարձնել մեր պետությունը ազատ, հզոր ու երջանիկ»,- հայտարարեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության գործունեության համար ուղենիշային հայեցակարգային հիմնախնդիրները:

Նրա խոսքով՝ իրենք ներկայացնելու են առկա խնդիրների ախտորոշող հետազոտություն և միաժամանակ՝ բուժման դեղատոմս: Նա նշեց, որ անկյունաքարային խնդիրը ընտրությունների ընթացքում ժողովրդի կամքի հետևողական և շարունակական ձևախեղումն է. «Մենք սա ենք համարում Երրորդ հանրապետության չարիքների չարիքը»:

«Հայաստանում տեղ գտած ամենաառանցքային քայքայիչ երևույթները ուղիղ կապ ունեն իշխանությունը հնարավոր ամեն գնով պահպանելու և այդ ճանապարհին ոչնչի առաջ կանգ չառնելու Հայաստանը երկար տարիներ կառավարած թիմերի մոլուցքի հետ: Մեր կառավարությունն իր առաքելությունը համարում է քայքայիչ այս մտածելակերպը արմատախիլ անելը»,- հայտարարեց վարչապետը:

Նա նշեց, որ իրենց կարևորագույն խնդիրը ՀՀ-ում արտահերթ ԱԺ ընտրությունների անցկացումն է. «Ընտրությունները հենց հիմա անցկացնելը մեր քաղաքական թիմին ամենաձեռնտու տարբերակն է, որովհետև թավշյա հեղափոխության ոգևորությունը գտնվում է իր գագաթնակետին: Սակայն այս տրամաբանությամբ առաջնորդվելը կնշանակի, որ իշխանությունը երկրում փոխվել է, իսկ բովանդակությունը չի փոխվել: Մենք կարծում ենք, որ ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում, ինչը հնարավորություն կտա ոչ միայն բարելավել ընտրական համակարգը, այլև հնարավորություն կտա քաղաքական մյուս ուժերին դուրս գալ ցայտնոտի վիճակից և որոշակի ընտրական նախապատրաստություններ տեսնել»:

Փաշինյանը հավաստիացրեց, որ վարչապետի պաշտոնում չի մտնելու որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, վարչապետի պաշտոնից որևէ կողմնակի եկամուտ չի ունենալու, որևէ բիզնես, բաժնետոմս ձեռք չի բերելու: Նիկոլ Փաշինյանը սփյուռքահայերին կոչ անելով Հայաստանում ներդրումներ կատարել՝ ասաց. «Այո, կապիտալը հայրենիք չունի, բայց կապիտալի տերերը հայրենիք ունեն»:

Վարչապետը իր ելույթում անդրադարձավ նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը. «Ես մեծագույն ցանկության դեպքում անգամ չեմ կարող ինձ իրավունք վերապահել Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցելու՝ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի: Այսուհանդերձ, մենք շարունակելու ենք կառուցողական դիրք գրավել բանակցային գործընթացում»:

Փաշինյանն անդրադարձավ նաև Մարտի 1-ի գործի բացահայտմանը՝ ասելով. «Իրավապահ այն համակարգը, այն մարմինը, որը կբացահայտի Մարտի 1-ի սպանությունները, իր անունը ոսկե տառերով կգրի հայ ժողովրդի պատմության մեջ»:

Անդրադառնալով դատական համակարգի խնդիրներին՝ վարչապետն ասաց, որ չի պատրաստվում ստանձնել «դատավորների շեֆի» կարգավիճակ:

«Սկսած 2018թ. մայիսի 8-ից՝ Հայաստանում չկա՛ և չի՛ կարող լինել երկիշխանություն, որովհետև Հայաստանում հաստատված է աներկբա և անառարկելի ժողովրդական իշխանություն՝ ի դեմս գործող վարչապետի և կառավարության»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ որևէ մեկը չի տրվի այս թեզի ճշմարտացիությունը էքսպերիմենտներով ստուգելու գայթակղությանը, և դրանց հեղինակներին խորհուրդ տվեց լրջանալ. «Հակառակ դեպքում ժողովրդական իշխանությունն ինքը ստիպված կլինի նրանց լրջացնել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4