June 22, 2018

ԱԺ-ն այսօր քննարկում է կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը

Մենք զարկ ենք տալու Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրին, վերականգնելու ենք Հայաստան-Ադրբեջան խախտված ռազմական հավասարակշռությունը: Այս մասին ԱԺ ամբիոնից կառավարության ծրագրի ներկայացման ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանի կողմից ծախսվող աստղաբաշխական գումարներին մենք հակադրելու ենք ինովացիոն տեխնոլոգիաները, ինովացիոն միտքը»,- ասաց վարչապետը:

Նա հայտարարեց, որ վարչապետի պաշտոնում ինքը չի մտնելու կոռուցպիոն գործարքների մեջ, որևէ կողմնակի եկամուտ չի ունենալու, գույք, բիզնես, բաժնետոմս ձեռք չի բերելու: «Նման մոտեցում եմ պահանջում յուրաքանչյուր պաշտոնյայից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ գործարարներն ազատվում են կոռուպցիոն պարտավորություններից: «Ցանկացած պաշտոնյա, դատախազ, միլպետ, հարկայինի պետ, նախարար, ով կփորձի փայ մտնել, նալոգ դնել գործարարի վրա, իմ անձնական թշնամին է:

Որևէ մեկը չմտածի, թե կարող է խուսափել պատասխանատվությունից: Բոլոր կոռուպցիոներներին հայտնաբերելու ենք ու հանենք նույնիսկ ամենահեռու, ամենամութ ծակերից»,- խոստացավ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ բոլորը հարկվելու են նույն կերպ, և այս տեսանկյունից կարևորեց բարեփոխումները Հարկային օրենսգրքում: «Օր առաջ պետք է գործարարներին ազատենք հարկային գլուխկոտրուկներից: Ամեն մի գործարար Հայաստան մտնելուն պես պետք է պաշտպանված զգա իրեն: Վարչապետի պաշտոնում անձամբ ինձ համարում եմ Հայաստանում իրականացված ցանկացած ներդրման երաշխավորը: Հանձնարարել եմ ԱԱԾ-ին, որ ստեղծվի ներդրումների անվտանգությունն ապահովող բաժին, խոշոր ներդրողին կցվի աշխատակից, ով արագ կարձագանքի ներդրողի բոլոր ահազանգերին»:

Ըստ վարչապետի՝ Հայաստանում նախկինում երբեք ներդրումային նման հետաքրքրություն չի եղել: Նա վստահեցրեց, որ իրենք ամեն ինչ կանեն, որ ներդրումային հետաքրքրությունը վերածվի ներդրումային բումի: 

tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4