September 25, 2023

Արեգ Կյուրեղյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց

Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց

Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, բավարարեց պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը:

Ավելի վաղ փոխվել էր նաև Արեգի եղբոր՝ Հայկ Կյուրեղյանի պատժի կրման ռեժիմը, և նա դատարանի որոշմամբ հունիսի 4-ից փակ ռեժիմից անցել է բաց ռեժիմի:

Արեգ Կյուրեղյանի խափանման միջոց կալանքը փոխելու  համար ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը և Լենա Նազարյանը ներկայացրել էին անձնական երաշխավորագիր:

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4