June 22, 2018

«Արի տունը» կհետաձգվի. Փողերի մսխման կասկածներ կան․ Սփյուռքի նախարար

«Արի տուն», «Իմ Հայաստան» և «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրերը ժամանակավորապես հետաձգվում են: Դրանք կմեկնարկեն նախատեսված ժամանակից ավելի ուշ՝ սակայն բովանդակային առումով ավելի հարստացված ու վերանայված:

Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Արի տուն» ծրագրի, «Իմ Հայաստան» փառատոնի և «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրերն արդեն ընթացքի մեջ են, բյուջեները հաստատված են: Եվ մենք կամ պետք է չեղարկեինք դրանք, կամ հետաձգեինք: Լավագույն լուծման եկանք՝ ծրագրերը ժամանակավորապես հետաձգեցինք: Դրանք կիրականացվեն, բայց ոչ հունիսի 17-ից: Մենք հավուր պատշաճի կպատրաստվենք դրանց»,-ասաց նախարար Հայրապետյանն ու հավելեց, որ նոր ժամկետները կհրապարակեն մոտ ժամանակում:

Նախարարի խոսքով՝ ընթացիկ ծրագրերի իրականացման համար մրցույթներն արդեն անցկացվել են, հաստատված է ամեն բան: Սակայն շատ ծառայությունների համար նախատեսված են բավականին բարձր գներ:

«Մեզ համար  սկզբունք է, որ կոռուպցիոն ռիսկերը պետք է բացառվեն: Այդ ծրագրերը բովանդակային առումով կհարստացվեն: Որևէ մրցույթի դեպքում չպետք է սահմանվեն առավելագույն գներ»,-ասաց Մխիթար Հայրապետյանն ու հավելեց, որ բոլոր նոր ծրագրերի դեպքում չեն լինի կոռուպցիոն ռիսկեր:

Անդրադառնալով ծրագրերի մասնակիցների կողմից արդեն իսկ գնված ավիատոմսերին՝ ասաց, որ այս որոշումները միտված են նրան, որ նրանք այսօր մի փոքր նեղություն կրեն, սակայն վաղը գան ու հասկանան, որ ամեն մի դրամ ծախսվել է նպատակային:

1in.am

Հայտարարություն բերեք, ցույց տվեք, որ ես Սերժ Սարգսյանի անունը տվել եմ. Սփյուռքի նախարար

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հերքում է, որ ժամանակին ասել է, թե կսատարի Սերժ Սարգսյանին:

Այսօր՝ հունիսի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նա անդրադարձավ մամուլի հրապարակումներին, ըստ որի՝ 2012թ.-ին իր համախոհների հետ հիմնել է «Ժողովրդավարական Հայաստան» անունով երիտասարդական կուսակցություն, որի մասին տեղեկատվությունը բացակայում է իր ինքնակենսագրականում ու հայտարարել, թե կսատարի Սերժ Սարգսյանին:

«Նման հայտարարություն բերեք, ցույց տվեք, որ ես Սերժ Սարգսյանի անունը տվել եմ: Երկրորդ՝ ցույց տվեք, որ «Ժողովրդավարական Հայաստան» անունով կուսակցություն երբեւէ Հայաստանի պատմության մեջ գրանցվել է: Եղել է ընդամենը մեկ մամուլի ասուլիս, որում հայտարարվել է, որ մի խումբ  21 տարեկան երիտասարդներ ցանկանում են նոր կուսակցություն հիմնել այդ անունով»:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4