August 19, 2018

Ստեփանակերտում պահանջում են հրաժարականներ (տեսանյութ)

ոցիալական հարթակներում հայտնվել է նոր հաշթեգ  #ԴուխավՍտեփանակերտ։

Արցախի մայրաքաղաքում  բողոքի ակցիաներ են՝ ուժային մարմինների ղեկավարների հրաժարականի պահանջով։  Ըստ  Ազգային վերածնունդ կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանի՝  արդեն հնչում  են «Նիկոլ-Նիկոլ» վանկարկումներ։

Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցի՝ ավտոկայանի դիմացի հատվածը փակ է։ «Մարդիկ բողոքում են տարիների ընթացքում Արցախում տիրող բեսպրեդելի մթնոլորտի դեմ։
«Սպեցնազ ըն, թող քինան Թալիշը պահին», «Վեշմին իշխանավորի խոսքի հանդեպ հարգանք չկա։ Ցրվելու չընք»,- փոխանցում է  Տիգրան Գրիգորյանը։

Իսկ ամեն ինչ սկսվել է երեկվա միջադեպից հետո, երբ Ստեփանակերտում ԱԱԾ հատուկ ջոկատայինները բավականին մեծ խմբով ծեծի են ենթարկել երկու քաղաքացիների։

«Քաղաքացիները ծեծի են ենթարկվել Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկում։ Դեպքի վայրում գտնվող ոստիկանները ոչ միայն չեն միջամտել, այլև բերման են ենթարկել երկու ծեծի ենթարկված քաղաքացիներին, ինչից հետո նրանք տեղափոխվել են հիվանդանոց»,- տեղեկացրել էր Տիգրան Գրիգորյանը։

Վիճաբանություն՝ Ստեփանակերտ քաղաքում

Արցախի Ոստիկանությունը դեպքի մասին փոխանցում է.

« Հունիսի 1-ին ժամը 19:25-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի(ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման են ենթարկվել 15 քաղաքացիներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար»:
 

Լուսանկարները՝  Տիգրան Գրիգորյանի

a1plus.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4