December 3, 2021

Կիսամաֆիոզ կառույցը դեռ չի ապամոնտաժվել եւ անում է իր սեւ գործը երկու ուղղությամբ

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Միքայել Զոլյանը Պարոն Զոլյան, ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ ակտիվացումը։ ՀՀԿ պատգամավորները քննադատեցին Փաշինյանի կառավարությանը՝ իրենց տոնական միջոցառումներին չհրավիրելու համար։

Մասամբ սա էմոցիոնալ ռեակցիա է: Հատկապես դա վերաբերում է այսպես կոչված երիտհանրապետականներին (այսպես կոչված եմ ասում, քանի որ նրանք երիտասարդ են ՀՀԿ ղեկավար կազմի համեմատ): Ի տարբերություն այն ՀՀԿ-ականների, որոնք կուսակցության մեջ եղել են մինչև 1995 թ., երիտհանրապետականներն իրենց գրեթե ողջ գիտակից կյանքում եղել են իշխանության կողքին, և այդ տրամաբանությամբ են կառուցել իրենց կյանքի ռազմավարությունը: Հիմա, երբ հանկարծ հայտնվել են ընդդիմության մեջ, դա նրանց համար անսովոր իրավիճակ է: Բայց, իհարկե, միայն էմոցիաների հարց չէ այստեղ: ՀՀԿ-ն և նախկին ռեժիմի մյուս ներկայացուցիչները, ովքեր մնացել են իշխանության մեջ, գնալով ավելի էին ակտիվանում: Ի դեպ, պետք է հասկանալ, որ դա միայն ՀՀԿ-ն չէ, կա մի կիսամաֆիոզ ոչ-ֆորմալ կառույց, և ՀՀԿ-ն ընդամենը այդ կիսամաֆիոզ կառույցի քաղաքական թևն է: Ես կգերադասեմ անվանել այդ կառույցը «խորքային պետություն»: «Խորքային պետությունը» դեռ չի ապամոնտաժվել և կարող է շատ խնդիրներ ստեղծել:

Ô±Ö€Õ¤ÕµÕ¸Ö„ Õ½Õ­Õ¡ÕžÕ¬ Õ¹Õ§Ö€ Õ¹Õ°Ö€Õ¡Õ¾Õ«Ö€Õ¥Õ¬Õ¨Ö‰

Նախ, որքան հասկացա, Բաբլոյանին ուղղված հրավեր իրականում եղել է: Ամեն դեպքում, այստեղ կա հարցի ֆորմալ-իրավական և բարոյական-քաղաքական կողմը: Առաջինի մասին չեմ կարող ասել, այդ մասին պետք է հարցնել արարողակարգի որևէ մասնագետի: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ կողմին, մասնավորապես ՀՀԿ խոսակցություններին այն մասին, որ դա միանականության խախտում է, խտրականություն և այլն, կարող եմ ասել հետևյալը: Այստեղ ՀՀԿ-ն կարծես ինքն այնքան էլ լավ չի հասկանում, թե ինչ է անում վերջին շաբաթների ընթացքում և չի ուզում իր գործողությունների համար ընդունել բարոյական և քաղաքական պատասխանատվություն: Հեղափոխության օրերին, մասնավորապես մայիսի 1-ի քվեարկության ժամանակ, ՀՀԿ-ն հնարավորություն ուներ այսպես ասած մեծահոգություն ցուցաբերել և ցույց տալ, որ ինքն էլ է մաս կազմում այն համաժողովրդական ալիքին, որը տեղի ունեցավ Հայաստանում: Համոզված եմ, որ այդ դեպքում ՀՀԿ-ին շատ բան կներվեր, ոչ թե նոր իշխանության կողմից, այլ հենց հանրության կողմից, ինչն անհամեմատ ավելի կարևոր է: Բայց ՀՀԿ-ը մայիսի 1-ի քվեարկությամբ կատարեց մի բան, որ կարելի է նկարագրել իբրև քաղաքական ինքնասպանություն: Հետագայում էլ, փոխանակ ՀՀԿ-ն կատարի որոշակի բարոյական և քաղաքական քայլեր, և ընդունի իր տարած պարտությունը, նրա ներկայացուցիչները շարունակեցին կառչած մնալ իրենց աթոռներին, և, ավելին, սկսեցին կատաղի դիմադրություն նոր իշխանությանը: Էլ չեմ ասում, որ օրինակ Սերժ Սարգսյանն այդպես էլ չշնորհավորեց Նիկոլ Փաշինյանին: Այս պարագայում մի քիչ անհասկանալի է, թե ինչ միասնության մասին են խոսում ՀՀԿ ներկայացուցիչները: Եվ ես դեռ չեմ խոսում այն մասին, որ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ ՀՀԿ-ն երբևէ լեգիտիմ և օրինական իշխանություն չեն եղել, և առնվազն 2008 թ իրադարձությունները, որոնց շնորհիվ Սարգսյանը եկել է իշխանության, պետք է որակվեն որպես պետական հեղաշրջում: Այնպես որ, կարծում եմ, ՀՀԿ այս փաստարկներն այնքան էլ համոզիչ չեն լինի մեր հանրության մեծամասնության համար:

Այս առումով ընտրությունների ուշացումը ի՞նչ նոր մարտահրավերի առաջ է կանգնեցնում այսօրվա իշխանությանը։

Ընտրությունների ուշացումն իրոք անհանգստացնող է: Ոչ թե այն առումով, որ ՀՀԿ-ն կարող է իշխանության հետ գալ: Կարծում եմ՝ դա կարելի է բացառել, քանի որ այդ ուժը չափազանց վարկաբեկված է: Կարծում եմ՝ ընտրությունները հետաձգելով նրանք լավագույն դեպքում կարող են լուծել խորհրդարանում իրենց ներկայության խնդիրը: Բայց այն իրավիճակը, երբ խորքային պետությունը փորձում է ամեն գնով սաբոտաժի ենթարկել նորի գործունեությունը, վտանգավոր է մեր երկրի համար: Բացի այդ, դա խանգարում է իրական, այսինքն՝ քաղաքական, այլ ոչ թե քրեական-մաֆիոզ բնույթի ընդդիմության ձևավորմանը: Խորքային պետությունն աշխատում է երկու ուղղությամբ: Հասկանալով, որ անձամբ Նիկոլին քննադատելը հակառակ էֆեկտ է տալու, կենտրոնանում են թիմի առանձին անդամների վրա, նրանց ներկայացնում են որպես անփորձ, չափազանց երիտասարդ և այլն: Եթե նրանցից որևէ մեկը ինչ-որ փոքր սխալ է անում, այդ սխալն ուռճացվում է, սկսվում է տեղեկատվական գրոհ, ինչի հնարավորությունները նախկին իշխանությունը դեռ պահպանել է: Մյուս ուղղությունն էլ դրսում Հայաստանի նոր իշխանություններին վարկաբեկելն է: Ընդ որում՝ այդ լոբբինգը տարվում է ինչպես Արևմուտքում, այնպես էլ Ռուսաստանում: Սա առավել վտանգավոր է, քանի որ խարխլում է Հայաստանի արտաքին քաղաքական դիրքերը: Ավելին, դրանից կարող է օգտվել Ադրբեջանը, և կամա թե ակամա, ստացվում է, որ այսօր ՀՀԿ լոբբիստները և Ադրբեջանի լոբբիստները դրսում մոտավորապես նույն տիպի մեսիջներ են ուղարկում: Դա հատկապես վտանգավոր է Ռուսաստանի պարագայում: Այս իրավիճակը կարող է, օրինակ, հանգեցնել անցանկալի զարգացումների Արցախի հետ կապված, քանի որ Ադրբեջանին կարող է թվալ, որ Հայաստանի դիրքերը թուլացել են, և փորձի օգտվել դրանից: Այդ պատճառով, կարծում եմ, որքան շուտ լինեն ընտրությունները, այդքան լավ: Բայց, խորքային պետության  դեմ պետք է պայքարել նաև այլ ուղղություններով՝ իրավական, այսինքն՝ հետաքննություններ, աուդիտներ և այլն, և տեղեկատվական, այսինքն՝ բացահայտել խորքային պետության տեղեկատվական մանիպուլյացիաները և նրանց լոբբիստական գործունեությունը:

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4