January 28, 2022

Նիկոլ Փաշինյանը արտերկրում ապրող քաղաքացիներին կոչ է անում վերադառնալ և ծառայել հայրենիքում՝ իր որդու հետ (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրեց, որ որդին՝ Աշոտը, շուտով զորակոչվելու է բանակ: Նրա որդին՝ Աշոտն  էլ իր հերթին նշեց, որ դիմում է գրել և ցանկանում է զինվորական ծառայությունն անցկացնել Արցախում:

Նիկոլ Փաշինյանը դիմեց արտերկրում ապրող զորակոչային տարիքի ՀՀ քաղաքացիներին,նրանց ծնողներին, կոչ անելով առաջիկա 10-15 օրվա ընթացքում վերադառնալ և ծառայել հայրենիքին:

«Ես սա ասում եմ որպես քաղաքացի և որպես վարչապետ, որը պատերազմի ժամանակ պետք է կատարի նաև գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները»,-ասաց նա՝ երիտասարդներին կոչ անելով վերադառնալ և ծառայել իր որդու հետ:

ՀՀ վարչապետը դիմեց նաև այն երիտասարդներին, որոնք առողջական վիճակի ոչ շատ լուրջ պատճառով կամ ծանոթ-բարեկամ կապերով են ազատվել զինվորական ծառայությունից, և կոչ արեց բուժվել ու առաջիկա զորակոչի ընթացքում մեկնել ծառայության:

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ այն քաղաքացիները, որոնք օդանավակայանում արդեն կհայտարարեն, որ եկել են ծառայելու նպատակով, նրանց նկատմամբ որևէ իրավական գործընթաց չի կատարվի, անգամ եթե նրանց նկատմամբ հետախուզում հայտարարված լինի:

tert.am

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4