January 28, 2022

Ինչո՞ւ եք տատանվում կալանավորել Ռոբերտ Քոչարյանին. Վարդան Մալխասյան

ԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանի խոսքերով՝ ՀՀԿ-ն դեռ ամբողջությամբ չի խորտակվել։ Նա նշում է, որ նոր կառավարության նկատմամբ դրական վերաբերմունք ունի, բայց նաև սխալներ է տեսնում։ «Սխալդ ասողն ու բացահայտողը շատ ավելի օգտակար է, քան դրանք քողարկողը։ Մենք պաշտոնների ակնկալիք չունենք՝ պարզապես ուզում ենք, որ այս երկիրն ազատ լինի։ Հրեշը՝ Հանրապետական կուսակցությունը, հենված էր որոշակի ուժերի, լակեյների վրա, հիմա եթե գլխավոր հրեշները դուրս եկան ասպարեզից, ինչո՞ւ են հրեշների լակեյներն ուզում իշխանության մեջ դիրքեր ունենալ, օրինակ, Դաշնակցությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա։

Մալխասյանը շարունակում է. «Ցանկացած նոր իշխանություն պետք է նախորդների հանցանքները բացահայտի, ու մեղավորներին խստագույս պատժի։ Ես վենդետայի կողմնակից չեմ, մարդն ինչ արել է, պետք է պատասխան տա։ Դաշնակցությունը թալանել է երկիրը, հիմա նորից բերենք իշխանություն տա՞նք»։

Վարդան Մալխասյանը նշում է՝ պետք է բացահայտել Մարտի մեկը. «Եվ առաջին հերթին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, չպետք է զգուշանան, ընդհանրապես ի՞նչ է ներկայացնում իրենից Քոչարյանը՝ թափթփուկ ու տականք։ Այս մարդուն ինչո՞ւ եք տատանվում կալանավորել, ռուսնե՞րը չեն թողնում»։

Մեր զրուցակիցը եզրափակում է. «Ես կիսում եմ Անդրանիկ Քոչարյանի մոտեցումը՝ առաջինը պետք է ձեռնարկել Մարտի 1-ի բացահայտումը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4