January 28, 2022

Պետք է հեռանաք. Պարոն Դավթյան, դուք չեք համապատասխանում Նոր Հայաստանի պահանջներին. Լենա Նազարյան

Այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ-ում քննարկվում է ՀՀ դատախազության 2017թ. գործունեության մասին հաղորդումը:

«Դատախազությունը մինչև հիմա փորձում է պարզել Մարտի 1-ին 10 մարդու սպանության անմիջական կատարողներին: Քննությունը չի փորձում պարզել, թե արդյոք սպանությունների պատճառ կարո՞ղ էին լինել այն ժամանակ քաղաքական և ռազմական պաշտոնյաների հրամանները, իսկ հրաման տվողներից առաջինը 2008թ. նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր, ում դուք, պարոն Դավթյան, մերժում եք հարցաքննել՝ պարզելու համար, թե որտեղից Քոչարյանին այն տեղեկությունները, թե ցուցարարները ավտոբուսների ետևից կրակել են»,- իր ելույթում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:
Դիմելով Արթուր Դավթյանին՝ պատգամավորն ասաց. «Հրաժարվեք ձեր լիազորություններից, որովհետև վատնում եք այդ հնարավորությունները»:
Լենա Նազարյանի խոսքով՝ թավշյա հեղափոխություն արած ժողովուրդը բոլորի առաջ անխտիր արդարության պահանջ է դրել. «Դուք չեք բավարարում այդ պահանջը, չեք համապատասխանում Նոր Հայաստանի պահանջներին: Հետևապես դուք պետք է հեռանաք և բացեք ճանապարհ Հայաստանում աղմկահարույց հանցագործությունների բացահայտման համար»:
Մանրամասները՝ տեսանյութում:

1in.am

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4