January 28, 2022

Կառավարությունը մտադիր է վերացնել ՀՀ-ում սփյուռքի ներգրավվածությունը խոչընդոտող սահմանադրական արգելքները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե մտադիր են վերացնել Սահմանադրությամբ նախատեսված այն արգելքները, որոնք արհեստականորեն կխոչընդոտնեն սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանի պետական ապարատների կայացման գործում։
«Մենք մտադիր ենք այս արգելքները վերացնել, որպեսզի սփյուռքի ներուժը հնարավորություն ունենանք օգտագործել պետական կառավարման և պետական ապարատների կայացման գործում», – հայտարարել է Փաշինյանը Լոս Անջելեսում ընթացող Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» քննարկման ժամանակ՝ պատասխանելով պատասխան հարցին, թե ինչպես են շարունակելու քաղաքացիներին ներգրաված պահել քաղաքական գործընթացներին ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում։
«Մեր Սահմանադրությամբ նախատեսված է, որ, օրինակ, նախարար կարող է նշանակվել այն մարդը, ով վերջին չորս տարում հանդիսացել է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և վերջին չորս տարում մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում», – ասել է նա՝ նշելով, որ այդ կարգավորումը չի արտահայտում հայ ժողովրդի ազգային ձգտումները․ – «Կարծում ենք, որ այս սահմանափակումը ստեղծում է արհեստական խոչընդոտներ սփյուռքի ներգրավվածության առումով»:
Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքացիների ներգրավվածությանը, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո նման խնդիր այլևս չունեն։
Վարչապետը, ով քննարկմանը մասնակցել է տեսակամրջի միջոցով, հույս է հայտնել, որ առաջիկայում կհանդիպեն սփյուռքի այլ ներկայացուցիչների հետ, որպեսզի առավել մանրամասն քննարկեն անելիքները․ – «Որովհետև իսկապես սա համազգային զարթոնքի պահ է և այդ պահը պետք է մեզ բոլորիս բերի հաղթանակ»:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4