June 22, 2018

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին պաշտոնանկ անել հնարավո՞ր է, թե՞ ոչ

Ունենք հետևյալ փաստերը՝ 02.04.2017թ.-ին ընտրվել է Ազգային ժողովը, որն ունի հետևյալ խմբակցությունները՝ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցություն` 58 (հիսունութ), «Ծառուկյան» խմբակցություն` 31 (երեսունմեկ), «Ելք» խմբակցություն` 9 (ինը), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն` 7 (յոթ), ընդամենը` 105 (մեկ հարյուր հինգ) պատգամավորներ:

Քանի որ Արթուր Դավթյանը Ազգային ժողովի` 15.09.2016թ. որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ {http://www.prosecutor.am}, ապա նշված փաստից և «Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։ (…): {Սահմանադրություն, հոդված 177, 1-ին մաս} նորմի վերլուծությունից հետևում է, որ Արթուր Դավթյանը մինչև 15.09.2022թ.-ը լինելու է ՀՀ գլխավոր դատախազ:

  1. Գլխավոր դատախազի լիազորությունները համարվում են դադարած, երբ`1) լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը, կամ2) պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրապետության նախագահին, կամ 3) դադարեցվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: 2. Պաշտոնավարման ժամկետի ընթացքում գլխավոր դատախազի լիազորությունները կարող են դադարեցվել այն դեպքերում, երբ` 1) նա հիվանդացել է ծանր հիվանդությամբ, որը տևական ժամանակահատվածով խոչընդոտում է կամ խոչընդոտելու է իր պարտականությունների կատարմանը. 2) իր պարտականությունները չի կատարում պատշաճ. 3) դրսևորել է դատախազության հեղինակությունը վարկաբեկող կամ ոչ վայել վարքագիծ, կամ 4) առկա են լիազորությունների կատարման այլ անհաղթահարելի խոչընդոտներ: 3. Նման հիմքերի առկայության դեպքում Հանրապետության նախագահն իրավունք ունի գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու առաջարկությամբ դիմելու Ազգային ժողով: {«Դատախազության մասին» ՀՀ օրենք, հոդված 52} և «Օրենքով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին»: {Սահմանադրություն, հոդված 177, 3-րդ մաս} նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ է, որ՝
  2. գոյություն ունենա «Դատախազության մասին ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերում նշված հիմքերից որևէ մեկը,
  3. ՀՀ նախագահը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արմեն Դավթյանին պաշտոնանկ անելու առաջարկությամբ դիմի Ազգային ժողով,
  4. Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով կողմ քվեարկեն ՀՀ նախագահի առաջարկությանը:

Քանի որ Ազգային ժողովը բաղկացած է 105 (մեկ հարյուր հինգ) պատգամավորներից, ապա նշված փաստից և (…) Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին:» {Սահմանադրություն, հոդված 177, 3-րդ մաս} նորմի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ է, որ ՀՀ նախագահի՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին պաշտոնանկ անելու առաջարկությանը կողմ քվեարկեն Ազգային ժողովի առնվազն 63 (վաթսուներեք) պատգամավորներ:

Եթե ենթադրում ենք, որ ՀՀ նախագահը դիմելու է Ազգային ժողով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին պաշտոնակ անելու առաջարկությամբ, իսկ Ազգային ժողովի «Ծառուկյան» {31 ձայն}, «Ելք» {9 ձայն} և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» {7 ձայն} խմբակցությունների պատգամավորները {47 ձայն} կողմ են քվեարկելու ՀՀ նախագահի առաջարկությանը, ապա նախորդ կետից հետևում է, որ նշված խմբակցությունների ձայների քանակը՝ 47 (քառասունյոթ) ձայնը, բավարար չէ, որպեսզի Ազգային ժողովն ընդունի որոշում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին պաշտոնանկ անելու մասին:

Քանի որ Ազգային ժողովի «Ծառուկյան» {31 ձայն}, «Ելք» {9 ձայն} և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» {7 ձայն} խմբակցությունների պատգամավորների ձայների գումարը՝ 47 (քառասունյոթ) ձայնը չի բավարարում Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահի՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին պաշտոնանկ անելու առաջարկությունն ընդունելու մասին որոշում կայացնելու համար, ապա նշված փաստից հետևում է, որ Ազգային ժողովը կընդունի որոշում` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին պաշտոնանկ անելու մասին, եթե ՀՀ նախագահի առաջարկությանը կողմ քվեարկեն Ազգային ժողովի «Հայաստանի հանրապետական կուսակցություն» {58 ձայն} խմբակցության առնվազն 16 (տասնվեց) պատգամավորներ:

Հետևություն: Եթե Ազգային ժողովի «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցությունը չցանկանա, ապա ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Թավթյանը պաշտոնանկ չի արվի:

Եթե նույնիսկ ենթադրում ենք, որ «գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացնում Հանրապետության նախագահին» {«Դատախազության մասին» ՀՀ օրենք, հոդված 52, 1-ին մաս, 2-րդ կետ}, որից հետո «Հանրապետության նախագահը գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու առաջարկությամբ դիմել Ազգային ժողով:» {«Դատախազության մասին» ՀՀ օրենք, հոդված 52, 3-րդ մաս}, իսկ «Ազգային ժողովը պաշտոնանկ է անում գլխավոր դատախազին:» {Սահմանադրություն, հոդված 177, 3-րդ մաս}, ապա նշված փաստերից և «Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով»։ (…): {Սահմանադրություն, հոդված 177, 1-ին մաս} նորմի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին պաշտոնանկ անելուց հետո, Ազգային ժողովի «Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով»-ը (նախագահ՝ Գևորգ Կոստանյան) պետք է առաջադրի ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու, որը պետք է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվի Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։

Քանի որ Ազգային ժողովը բաղկացած է 105 (մեկ հարյուր հինգ) պատգամավորներից, ապա նշված փաստից և «Գլխավոր դատախազն (…) ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, (…):» {Սահմանադրություն, հոդված 177, 1-ին մաս} նորմի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ գլխավոր դատախազն ընտրվելու է, եթե նրան կողմ քվեարկեն Ազգային ժողովի առնվազն 63 (վաթսուներեք) պատգամավորներ:

Եթե ենթադրում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պաշտոնանկ է արվելու և առաջարկվելու է ՀՀ գլխավոր դատախազի նոր թեկնածու, իսկ Ազգային ժողովի «Ծառուկյան» {31 ձայն}, «Ելք» {9 ձայն} և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» {7 ձայն} խմբակցությունների պատգամավորները {47 ձայն} կողմ են քվեարկելու նշված թեկնածուին, ապա նախորդ կետից {13.8 կետ} հետևում է, որ նշված խմբակցությունների ձայների քանակը՝ 47 (քառասունյոթ) ձայնը, բավարար չէ, որպեսզի առաջարկված թեկնածուն ընտրվի ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում:

Քանի որ Ազգային ժողովի «Ծառուկյան» {31 ձայն}, «Ելք» {9 ձայն} և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» {7 ձայն} խմբակցությունների պատգամավորների ձայների գումարը՝ 47 (քառասունյոթ) ձայնը չի բավարարում Ազգային ժողովի կողմից առաջարկված թեկնածուին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ընտրելու համար, ապա նշված փաստից հետևում է, որ Ազգային ժողովը կընդունի որոշում` առաջարկված թեկնածուին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ընտրելու մասին, եթե առաջարկությանը կողմ քվեարկեն Ազգային ժողովի «Հայաստանի հանրապետական կուսակցություն» {58 ձայն} խմբակցության առնվազն 16 (տասնվեց) պատգամավորներ:

Հետևություն: Եթե Ազգային ժողովի «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցությունը չցանկանա, ապա առաջադրված թեկնածուն ՀՀ գլխավոր դատախազ չի ընտրվի:

Լուսանկարը՝ Photolure-ի

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4