October 25, 2021

Արմենակ Աբրահամյան.«Հայոց Ցեղասպանության հարցում զգուշանանք սխալներից»

«Մենք չպետք է տարանջատենք Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացները:  Տարբեր պետությունների արխիվներում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պահպանված են և հնարավորություն կա 1894-ից մինչև  1923 թվականների` Հայոց Ցեղասպանության դեպքերը միջազգային դատարան ներկայացնելու համար»,-ասել է Արեւմտյան Հայաստանի ազգային խորհուրդ կազմակերպության անդամ Արմենակ Աբրահամյան ArmAr.am-ի հետ զրույցում:

Արմենակ Աբրահամյանը նկատում է, որ հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացում մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք կեղծիքներին: «Սխալ է, երբ ասվում է, թե Ցեղասպանությունը եղել է միայն 1915-ին, և որ այն կատարվել է Օսմանյան կայսրության տարածքում` Անատոլիայում, կամ Թուրքիայում: Պետք է ասել ճշմարտությունը, այն է` Հայոց Ցեղասպանությունը 1894-ից մինչև 1923 տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանի տարածքում` Օսմանյան կայսրության օրոք` Աբդուլ Համիդ երկրորդի, երիտթուրքերի և Մուսթաֆա Քեմալի ժամանակ»:

ArmAr.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4