June 22, 2018

ՀՀ-ում կա քաղաքական կամք՝ ունենալ անկախ դատական համակարգ, իշխանական կաբինետից հրահանգ տվողները և ընդունողները պատասխանատու են օրենքի առաջ. ՀՀ վարչապետ (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձավ դատական համակարգի խնդիրներին և հայտարարեց, որ Բաղրամյան 26-ից դատարաններին ուղղված հրահանգներ չեն լինելու, դատավորներն այլևս պետք է գործեն իրենց լիազորությունների շրջանում և կրեն իրենց որոշումների պատասխանատվությունը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե այս ընթացքում իրեն զեկուցում են, որ ՀՀ-ում դատական համակարգը հայտնվել է կաթվածահար վիճակում: «Հարց է ծագում, ինչո՞ւ է հայտնվել կաթվածահար վիճակում, որովհետև դատավորները չգիտեն ի՞նչ անել և ինչպե՞ս վարվել, ինչո՞ւ, որովհետև, ըստ ամենայնի՝ սովոր են գործել ըստ հրահանգների: Գաղափարներ են հնչում, որ միգուցե իմաստ չունի կաթվածահար անել դատական համակարգը և օգնել կողմնորոշվելու այս կամ այն հարցում: Ինձ համար դա կարմիր գիծ է և չեմ կարող թույլ տալ, որ իշխանության որևէ ներկայացուցիչ  հատի այդ գիծը, որովհետև անկախ դատական համակարգ ունենալու համար պետք է ապահովենք երկու բան՝ առաջինը հնարավորություն տանք դատավորներին իրենց լիազորությունների շրջանակներում որոշումներ կայացնել, և երկրորդը՝ փակենք նրանց կողմից կաշառքով հարց լուծելու բոլոր ճանապարհները»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ հանրությունը կպաշտպանի այդ մոտեցումը, որ որևէ իշխանավոր իրավունք չունի դատավորին որևէ գործով հրահանգ տալ: Ըստ նրա՝ այսօրվա օրենսդրությամբ դատավորները որոշակի երաշխիքներ ունեն, և նրանք այդ երաշխիքներից պետք է օգտվեն, ցանկացած գործով կայացնեն օբյեկտիվ դատավճիռ՝ հիմք ընդունելով իրենց ձեռքի տակ եղած ապացույցները:

ՀՀ վարչապետը նշեց, թե տեսակետներ են հնչում, որ հանուն լավ նպատակների գուցե կարելի է մեկ-երկու անգամ խախտել այդ կանոնը: «Կարծում եմ, եթե մեկ-երկու անգամ խախտես կանոնը, դա հետագայում կդառնա սովորություն՝ դրանից բխող բարդ հետևանքներով»,-ասաց նա և հավելեց, որ արձանագրում է, որ ՀՀ-ում որևէ մեկը իրավունք չունի դատական համակարգի գործերին միջամտել:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկար տարիներ բախվել ենք մի իրավիճակի, երբ ՔԿՀ-ները լեփ-լեցուն են և ամեն տեղի համար երկու անձ է կալանավայրում: Ըստ վարչապետի՝ քաղաքական մոտեցման խնդիր է, որի մասին խոսվել է, և ինքը կիսում է այն մոտեցումները, որ կալանքի սանկցիա  տալիս, պետք է հաշվի առնել այս բոլոր իրողությունները: Երբ որ արդարացած չէ մարդու կալանքի տակ պահելը, այդ մարկանց չպետք է կալանքի տակ պահել, ինչն օրենսդրությամբ հստակ սահմանված է:

ՀՀ վարչապետը նշեց՝ կալանավորված անձանց թիվը չպետք է գերազանցի առկա քնելատեղերի թվին:

Նիկոլ  Փաշինյանի խոսքով՝ դատավորները պետք է կայացնեն օրինական, օբյեկտիվ դատավճիռներ, որոնք ծնվեն բացառապես ՀՀ օրենսդրությամբ, միջազգային կոնվենցիաներով:

«ՀՀ-ում կա քաղաքական կամք՝ ունենալ անկախ դատական համակարգ, և մենք կունենանք անկախ դատական համակարգ: Իշխանական որևէ կաբինետից որևէ հրահանգ չի լինելու, հրահանգ տվողները և ընդունողները պատասխանատու են օրենքի առաջ, էլ չեմ ասում որևէ մեկը փորձի կաշառք վերցնել և կաշառքով որոշում կայացնել»,-ասաց նա:

tert,am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4