October 25, 2021

Հայաստանում թմրամոլների քանակն ավելացել է 50 տոկոսով

Հայաստանում թմրամոլների քանակը 50 տոկոսով ավելացել է։ 2009 թվականի 1144 թմրամոլի փոխարեն 2010 թվականին Հայաստանում գրանցվել է 1717 թմրամոլ։

Օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար, Հայաստանի գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը։ Նրա խոսքով, սակայն, ոչ պաշտոնական տվյալներով նրանց քանակը հասնում է 5000-7000-ի։ Ի դեպ, այս թիվը վերաբերում է միայն ծանր թմրամիջոցներ օգտոծործողներին: Թեթեւ թմրամիջոց (կանեփ) օգտագործողների թիվը հասնում է 25 հազարի:

Կանայք կազմում են բոլոր թմրամոլների 0,5 տոկոսը։ Այս տարի Նարկոլոգիակական կլինիկա է դիմել նաեւ 8 կին թմրամոլ։ Գլխավոր նարկոլոգի խոսքով, նրանք հիմնականում մարմանավաճռությամբ զբաղվող կանայք են։

Գրանցված բոլոր թմրամոլների մոտ առկա է նաեւ հեպատիտ C   հիվանդությունը, իսկ 15 տոկոսի մոտ գրանցվել է նաեւ ՄԻԱՎ։ Պետրոս Սեմերջյանն ասաց, որ  թմրամոլությունն առավելապես տարածված է 25-30 տարեկան մարդկանց մոտ, թեեւ դեռահասներն էլ են հաճախ օգտագործում։

Գլխավոր նարկոլոգը թմրամոլների քանակի աճը պայմանավորում է համաշխարհային միտումներով։ Ըստ նրա՝ այդ գործում մեծ դեր ունի նաեւ թմրամոլների՝  բուժման նպատակով բժիշկներին դիմելը։ Բժիշկ-նարկոլոգը նշեց, որ Նարկոլոգիական կլինիկայում ՀՀ քաղաքացիների բուժումն  իրականացվում է անվճար։

 NEWS.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4