July 23, 2018

ՀՀ գլխավոր դատախազը մտադիր չէ հրաժարական տալ (տեսանյութ)

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մտադիր չէ հրաժարական տալ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ դատախազությունն անկախ մարմին է և գործադիր իշխանության փոփոխությունը չպետք է ազդի նրա վրա:

«Պետական ինստիտուտների մեջ ստեղծվում են անկախ մարմիններ, անկախ մարմինների համար սահմանվում են նրանց կազմավորման, գործունեության, անկախության համար երաշխիքներ: Օրիանակ` նույն գլխավոր դատախազի համար սահմանված է Ազգային ժողովի 3/5-ով ընտրություն: Այս ինստիտուտների ձևավորման կառուցակարգերը պատահական չեն: Դրանք հենց նրա համար են, որ այդ անկախ մարմինները լինեն անկախ և լինեն անկախ հենց գործադիր իշխանությունից»,-ասել է նա:

Նա շեշտեց, որ ՀՀ-ում փոխվել է գործադիր իշխանությունը, բայց եթե այդ փոփոխությունը պետք է բերի անկախ մարմինների ղեկավարների փոփոխության, ուրեմն իրավական մտքի զարգացումը, որ զետեղված է Սահմանադրությունում, ուղղակի միֆ է:

Ա.Դավթյանը պնդել է, թե ինքը քաղաքական կախվածություն չունի նախկին իշխանություններից. «Ես վստահեցնում եմ, որ որևէ կախվածություն չեմ ունեցել, չունեմ և, որքան որ կաշխատեմ, երբեք չեմ ունենա»:

7or.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4