
Սիրելի եւ հաղթանակած հայրենակիցներ
Մայիսը հայկական ամիս է:
Մայիսը մեր հաղթանակների ամիսն է:
Իսկ այսօր 2018 թվականի մայսի 8-ը մեր նոր հաղթանակի նոր թվարկության
առաջին օրն է: Մեր հեղափոխության աննկուն առաջնորդ՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության առաջին օրը:
Եվրոպայի Հայերի ամագումարը այս հաղթանակի առիթով շնորհավորում է աշխարհով մեկ սփռված մեր ողջ ժողովրդին:
Ժողովրդի միասնական կամքով եւ անզուգական Նիկոլ Փաշինյանի ու իր համախոհների աներեր կամքով ու անվարան
հավատքով՝ հաջողությամբ պսակվեց բաց ձեռքերի համերաշխության այս ինքնուրույն հեղափոխությունը:
Խաղաղ անհնազանդության, սիրո եւ համերաշխության այս հեղափոխությունը անվերապահ տեղ կգտնի
համաշխարհային ժամանակակից հեղափոխությունների պատմության մեջ:
Այժմ մնացել է հայրենիքի վերակառուցման եւ զարգացման դժվարին գործը:
Մենք դեռ շատ անելիքներ ունենք եւ այսօրվանից սկսվում է Հայաստան-Սփյուռք իսկական խորքային համագործակցությունը:
Եվրոպայի հայերի համագումարը հենց իր կազմավորման առաջին օրից իշխանությունների նկատմամբ հստակ
քննադատական եւ ընդդիմադիր կեցվածքով՝ անվերապահ կանգնել է ժողովրդի կողքին:
Եվ այժմ առավել վստահ եւ հավատքով լեցուն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ մեր հաղթանակած ժողովրդի կողքին ենք:
Եվրոպայի հայերի համագումար
contact@aaeurop.com
www.aaeurop.com
Շվեդիա 8 մայիս 2018
Leave a Reply