August 21, 2019

Նորանշանակ վարչապետը շնորհավորանքներ է ստանում Հայաստանից և արտերկրից

իկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ օտարերկրյա պետությունների ղեկավարներից առաջինը շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Դեռ մինչև Հայաստանի խորհրդարանի կողմից ընտրված վարչապետին նախագահի հրամանագրով այդ պաշտոնում նշանակելը, Ռուսաստանի նախագահը շնորհավորական հեռագիր է հղել Փաշինյանին:

Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ Պուտինը նշել է. «Ակնկալում եմ, որ Ձեր գործունեությունը կառավարության ղեկավարի պաշտոնում կնպաստի մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի, ԱՊՀ-ի, Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործընկերային փոխգործակցության հետագա ամրապնդմանը»:

Պուտինի շնորհավորական հեռագրին հետևել է Ռուսաստանի վարչապետի պաշտոնակատար Դմիտրի Մեդվեդևի շհորհավորական ուղերձը, վերջինս ավելի շատ ընդգծել է տնտեսական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը: «Վստահ եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնիկական ու մշակութային-հումանիտար համագործակցության հետագա զարգացումը, համատեղ խոշոր ծրագրերի իրագործումը, ինտեգրացիոն գործընթացների ամրապնդումը ԵԱՏՄ շրջանակներում լիովին բխում է Հայաստանի ու Ռուսաստանի շահերից»,- ասված է Մեդվեդևի ուղերձում:

Մինչ այս շնորհավորական հեռագրերի հղումը, Մոսկվան հայտարարել էր, որ սպասում է երկու երկրների ղեկավարների հանդիպմանը: Մի քանի օրից՝ մայիսի 14-ին Սոչիում անկացավելու է ԵԱՏՄ գագաթնաժողովը: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլում սպասում են Հայաստանի մասնակցությանն այդ գագաթնաժողովին և ակնկալում, որ հավաքի ժամանակ տեղի կունենա երկու երկրների ղեկավարների հանդիպումը: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ մասնակցելու է Սոչիում կայանալիք գագաթնաժողովին:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ևս շնորհավորել է Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Վրաստանը հաստատապես աջակցում և կանգնած է եղբայրական Հայաստանի կողքին։ Կարծում եմ, որ մեր երկրների միջև ամուր կապերն ու բարեկամությունն էլ ավելի կխորանան»,- ասված է Կվիրիկաշվիլիի ուղերձում։

Լեռնային Ղարաբաղի նախագահի շնորհավորական ուղերձում Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կշարունակի անել հնարավորը՝ հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության ընդլայման ու խորացաման ուղղությամբ:

«Եվրամիությունը անհամբեր սպասում է Փաշինյանի և նրա կառավարության հետ աշխատանքին»: Այդ մասին համատեղ հայտարարությամբ ազդարարել են Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Եվրամիության հարևանության քաղաքականության ու ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:

Նրանց համատեղ հայտարարությունում նշված է. «Եվրամիությունն անհամբեր սպասում է Փաշինյանի և նրա կառավարության հետ աշխատանքին՝ անցած տարվա նոյեմբերին ստորագրված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ուղղությամբ»: Ֆեդերիկա Մոգերինին և Յոհանես Հանը շեշտել են ժողովրդավարության, օրենքի իշխանության և մարդու իրավունքների հետագա ամրապնդման և բարգավաճ ու կենսունակ երկրի ստեղծման անհրաժեշտությունը՝ ի շահ Հայաստանի բոլոր քաղաքացիների:

Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ևս շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Հայաստանի խորհրդարանի այսօր կայացրած որոշումը ցույց է տալիս, որ մեր կազմակերպության օգնությամբ իրականացված սահմանադրական բարեփոխումները սկսել են կյանքի կոչվել։

Այս գործընթացը պետք է շարունակվի՝ Հայաստանի ժողովրդի ցանկություններին համապատասխան»,- հայտարարել է Յագլանդը` հավելելով․ «Եվրոպայի խորհուրդը պատրաստ է շարունակել աջակցություն ցուցաբերել Հայաստանի իշխանություններին այս անչափ կարևոր գործընթացում՝ հիմնվելով մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության արժեքների վրա»։

Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են նաև հայոց կաթողիկոսները: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը Նիկոլ Փաշինյանին դիմելով «սիրելի պրն․ վարչապետ», իր ուղերձում նաև նշել է, որ ժողովրդի թեկնածու լինելը մեծ պատիվ է ու միաժամանակ՝ ծանր պարտավորություն։ «Մեր սպասումն է, որ Ձեր տված խոստումները բարոյական արժեքների ու մարդկային իրավունքների ամուր պահպանմամբ հանձնառության ու կյանքի վերածեք»,- ասել է Արամ առաջինը։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդն էլ իր շնորհավորական ուղերձում նշել է. «Պատասխանատու այս պաշտոնին Դուք կոչվում եք երկրում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակի պայմաններում՝ հանրային լայն շրջանակների աջակցությամբ, քաղաքական ընդարձակ խորհրդակցությունների արդյունքում: Լիահույս ենք, որ նախանձախնդիր ու հետևողական ջանքերով պիտի նպաստեք մեր երկրում կայունության հաստատմանը և մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծմանը՝ հանուն մեր հայրենիքի զորացման ու առաջընթացի»:

Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են նաև «Ժառանգություն» կուսակցությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը,

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4