July 23, 2018

Հ վարչապետի պաշտոնում Փաշինյանի ընտրությունը լավ սկիզբ է նոր Հայաստանի համար․ Սերժ Թանկյան

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, Sistem of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը լավ սկիզբ է համարում Հայաստանի համար։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Թանկյանն ընդգծեց, որ շատ ուրախ է նոր Հայաստանի համար՝ հավելելով, որ իսկական գործը սկսվելու է վարչապետի ընտրությունից հետո։ «Խոչընդոտներ էլ, վստահ եմ, պիտի լինեն, ժամանակ ու համբերություն պիտի լինի, բայց սա շատ լավ սկիզբ է»,- նշեց նա: Վերջին երկու շաբաթների ընթացքում Հայաստանի վարկանիշն աշխարհում բարձրացել է, և շատ երկրներ սկսել են հարգանքով վերաբերվել Հայաստանին։

Հարցին, թե արդյոք այսքանից հետո Թանկյանն ունի՞ մտադրություն Հայաստանում ապրելու, երաժիշտը պատասխանեց. «Ես թափառական անձ եմ, դրա համար մի տեղ ապրելու կարիք չունեմ։ Սիրում եմ տարբեր տեղեր ապրել, անպայման Հայաստան էլ պիտի ապրեմ»։

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4