Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
December 12, 2018

Ես ձեր նման՝ տարիներով երազում էի այս օրը, և լիովին հպարտանում եմ ձեր կողքին կանգնելով․ Սերժ Թանկյան

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, ով այսօր երեկոյան ժամանեց Երևան, կարճատև ելույթ ունեցավ իր դիմավորման համար Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքում:

«Իմ սիրելի, հաղթական ժողովուրդ՝ մեր ազատ, անկախ և երջանիկ Հայաստանի: Շատ կներեք, որ մի քիչ ֆիզիկապես ուշացա այս գեղեցիկ հեղափոխությանը, բայց հավատացեք, որ վերջին երկու-երեք շաբաթը հոգեպես եղած եմ այստեղ, ձեր հետ: Եվ ոչ միայն ես, այլ բոլոր սփյուռքահայությունը», – հայտարարեց աշխարհահռչակ երաժիշտը՝ շնորհակալություն հայտնելով հայաստանցիներին՝ «որ կարողացաք ձեր խաղաղ ցույցերով ստեղծել հայ ազգի պարծանքին արժանի հայրենիք»:

Սերժ Թանկյանը փաստեց՝ ամբողջ աշխարհը «ձեզ է նայում իբրև դրական օրինակ»: – «Երգով, պարով ու ժպիտով հասաք ձեր նպատակին», – հավելեց նա, – «Աշխարհը տարիներ շարունակ մեզ ճանաչում է ցեղասպանությամբ, երկրաշարժով և պատերազմով, բայց այժմ՝ այս շարժումով, դուք բարձրացուցիք մեր ամբողջ հայ ժողովուրդի վարկանիշը։ Ես ձեր նման՝ տարիներով երազում էի այս օրը, և լիովին հպարտանում եմ ձեր կողքին կանգնելով»:

Հիշեցնենք, աշխարհահռչակ երգիչը վերջին շրջանում պարբերաբար ուղերձներով է հանդես գալիս Հայաստանում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ՝ ողջունելով ժողովրդական շարժումը:

Իր ուղերձներից մեկում Թանկյանը խոստացել էր շուտով Հայաստանում լինել։

azatutyun.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4